Երբ ընթերցողիդ դնում ես Վազգեն Մանուկյանի տեղը

«Կամազներով ու ավտոբուսներով մարդ են տանում Փաշինյանի հանրահավաքին»:

Լուրի հեղինակը «Հրապարակ» թերթն է:

«ՉԻ». Չասեք՝ լրատվամիջոցը ապացույց չունի: Ունի, գրեթե երկաթբետոնե ապացույց՝ Կամազի վրա փակցված է ՔՊ-ի գովազդը:

Սա մանիպուլյացիա չէ, սա ֆեյք նյուզ չէ, սա սև պիառ չէ: Սա ունի մեկ անուն՝ անարգանք սեփական ընթերցողների հանդեպ: Այսինքն՝ սեփական ընթերցողներին դնում ես նույն բանի տեղը, ինչ Սերժ Սարգսյանը անվանեց Վազգեն Մանուկյանին:

Քոչարյանի գովազդը առկա է օդանավակայանում, ուրեմն ինքնաթիռներով մարդի՞կ են բերում քվեարկության:

Քոչարյանի գովազդը առկա է վետերոկների պատերին, ուրեմն մարդկանց հարբեցնում են, որպեսզի տանեն հանրահավաքի՞:

Քոչարյանի գովազդը առկա է մետրոպոլիտենում, ուրեմն այն պատկանում է իրե՞ն:

Քոչարյանը ջերմ զրուցեց Իջևանից Երևան էշ բերած քաղաքացու հետ: Ուրեմն բոլոր իշատերերը և նրանց էշերը Քոչարյանի աջակիցնե՞րն են:

Оставьте комментарий