Նազենի Հովհաննիսյան և Սոֆի Մխեյան, Էդ երբվանից դարձաք հայրենասեր, զինվորի ցավով տառապող … օգտատիրոջ կոշտ հարցադրումները

Արմինե Կիրակոսյանն իր էջում գրել է.

Նազենի Հովհաննիսյան և Սոֆի Մխեյան ‼‼‼ Ուզում եմ հասկանամ, այդ երբվանից դարձաք հայրենասեր, ժողովրդի մասին մտածող, զինվորի ցավով տառապող…. էս վերջին 7 ամիսը մի ակտիվանալ է, որ ակտիվացել եք(( թեպետ պատճառը 5 մատիս պես գիտեմ), սակայն գնանք ցավոտ անցյալ…..

Եղավ հոկտեմբերի քսանյոթ…. լուռ էիք դուք բոլորդ ( նաև արփինեն՝ սուտի արդարադատը, շուշանը ու բազմաթիվ անիմաստ դեմքեր) էնպես չի ,որ փոքր տարիքում էիք և չէիք հասկանում (18տարեկան էիք) ինչի մեկդ չասեց»» էս ինչ է՞ կատարվում երկրում, էս ուր ենք հասել, որ երկրի 1-ին դեմքերին են սպանում, բա ոնց ենք ապրելու էս անվտանգ երկրում…..

«»» Հետո եկավ Մարտի մեկ… լուռ էիք բոլորդ . Էդ հիմա էս ողբում ազգիդ վիճակը, բա որ այդ ժամանակ էին կրակում ազգիդ վրա, տանկեր հանում ազգիդ դեմ ու գցում մեքենայի տակ, բա ինչի մի բերան ձայն չհանեցիք.. այդ ժամանակ հրաման կար կրակելու խաղաղ բնակչության վրա, դուք դա նորմալ էիք համարում սպանել անմեղ ու արդարություն տենչացող մարդկանց։

Կոնկրետ իմ եղբայրը այդ ժամանակ ժամկետային էր ու իրան հրաման էր տված կրակել ,դուք պատկերացնում էիք մեր ընտանիքի վիճակը. ստիպել տղաներին անմեղ մարդկանց կրակել և ամբողջ կյանքում ապրել մարդասպանի պիտակով….

Հետո եկավ Ապրիլյան պատերազմը, բոլորդ լուռ էիք. եկած օգնությունները կերաք, լավ տղեքն էլ չգնացին պատերազմ, այդ թվում նաև քո եղբայրը սոֆի… ինչի՞ մի հատ չասեցիք. ինչի՞ են մեր տղերքը առանց զենք կռվում, այդքան գերի ու անհետ կորած տղերք ունեցանք, ինչի հատատա չտվեցիք քոչին և սերժին. խեղճ ծնողներն ուզում էին իրանց երեխեքին, սակայն վախեցրին, բերանները փակեցին ծնողների։

Հլը հիշեք քանի օր ծնողները կառավարության շենքի դիմաց էին լուսացնում պահանջելով իրանց տղաներին… բա ինչի ստատուս չէիք գրում, որ գտնեին մեր տղերքին դահիճ քոչը և սերժը։

Էդպես էլ խեղճերը չիմացան իրանց երեխեքը ինչ եղան.. Էլ չեմ ասում արանք տեղ ինչքան սպանություններ և թալան եղավ, որի մասին նորից լռեցիք։ Տվեք՛ ինձ սպառիչ պատասխան ( թեպետ գիտեմ, որ չունեք) ու ես այլևս ձեզ չեմ քննադատի …..

Оставьте комментарий