Նրանք, ովքեր Քոչարյանի կողքին կանգնել են առաջին օրից, մեղադրում են, որ թույլ են տվել իրենց շարքեր սողոսկեն Միքայել Մինասյանի ու Սերժ Սարգսյանի ագենտները … Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը գրում է. Դատելով վառ ընդգծված քոչարյանական համակիրների գրառումներից, թիմի մեջ լրջագույն տարաձայնություններ են առաջ եկել նախկինում թույլ տված սխալների և քայլերի, ինչպես նաև մանդատներ վերցնել-չվերցնելու խնդրի շուրջ։

Նրանք, ովքեր Ռոբերտ Քոչարյանի կողքին կանգնել են առաջին օրից, մեղադրում են, որ թույլ են տվել իրենց շարքեր սողոսկեն Միքայել Մինասյանի և Սերժ Սարգսյանի ագենտները, որոնք կարողացել են ուղղորդել նախկինում արած քայլերը ու սխալ տեղ տանել։

Էլ ավելի դա ժան է մանդատները վերցնելու-չվերցնելու պատմությունը։ Նույն շրջանակները պնդում են, որ դաշինքը պիտի հրաժարվի մանդատներից ու խորհրդարան չգնա։ Բայց դաշինքով անցածների մեջ առկա են մարդիկ, որոնց պատգամավորական անձեռնամխելիությունը օդ և ջրի պես անհրաժեշտ է, ոմանց համար է՝ ի սկզբանե պատգամավոր դառնալն է եղել վերջնանպատակը։

Այս իրավիճակում ներքին տարաձայնությունները կոծկելու համար էլ ընդունվել է անհասկանալի որոշումը՝ «վերցնում ենք մանդատները, սակայն գնում ենք փողոց»։ Իրականում, սա այդ ներքին ճեղքվածքը թաքցնելու փորձ է, քանի որ քսանյոթ մանդատ ստացողից դուրս թիմից մնացածը հարյուրներով ու հազարով փողոցում են, էնպես որ փողոցը մանդատով չէին բրոնյա անելու, սա բոլորն են հասկանում։

Հենց դրանով են պայմանավորում Անտինիկոլի ու Ադեկվադի հեռացումը քաղաքականությունից, քանզի թիմի ներսում ներքին փոխադարձ անհանդուրողականությունը հասել է կրիտիկական կետի։

Վերջապես, հաջորդ լրջագույն խնդիրը ի հայտ է եկել, երբ ընտրություններից հետո թիմն ավելի շատ է հասկացել, որ Ռոբերտ Քոչարյանը ռուսական դաբրոներ չի ունեցել ու չունի․ մի բան, որը հերքելու համար քվեարկությունից օրեր առաջ թիմակիցների շրջանակներում տարածել էին, թե Մոսկվայից և ֆսբ-ից ահագին մարդ է եկել, ԿԸՀ-ում Մուկուչյանի հետ պայմանավորվել են ու Նիկոլ Փաշինյանն անակնկալի է գալու, երբ հայտնաբերի, որ քվեարկությունը և ԿԸՀ որոշումն իր օգտին չեն։

Ավելին, էստեղ այնտեղ տարածել էին՝ մտերիմներին խորհուրդ տալով չթողնել, որ իրենց երեխաները տանից դուրս գան, քանզի ետընտրական զարգացումներ են լինելու ֆսբ-ի մասնակցությամբ։ Այժմ, այդ հեքիաթները լսածներն ավելի և ավելի են համոզվել, որ իրենց ընդամենը հիմարացրել են ու Ռոբերտ Քոչարյանը բլեֆի է գնացել։

Оставьте комментарий