Ոչ մեկ հող չի ծախել. Լսեք Սամվել Բաբայանին. 30 տարի ղարաբաղյան կլանը խաբել է բոլորիս .․․ Թամարա Հայրապետյանի կոչը արցախցիներին

Ծնունդով արցախցի, բանասիրական գիտությունների դոկտոր ԹԱՄԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ գրառում-կոչը համերկրացիներին…

Պատերազմի օրերին ոչ մի արցախցի ՀՀ-ում անմասն չի մնացել ֆինանսական ու բարոյական աջակցությունից: Այսօր էլ, երբ մեծ թափով շինարարական աշխատանքներ են ընթանում Արցախում, բազմաթիվ տեղափոխված արցախցիներ շարունակում են մնալ Հայաստանում, Ծաղկաձորում և այլուր, ապրում են Հայաստանի Հանրապետության քաղաքացու վճարած հարկերի հաշվին ու փոխանակ գնան ու վերակառուցեն իրենց հայրենիքը, գործիք են դարձել ղարաբաղյան կլանի ձեռքին ու ապակայունացնում են ՀՀ-ի ներքաղաքական կյանքը:

Ինչ վերաբերում է ընտրություններին, ՀՀ քաղաքացին կատարել է իր ընտրությունը և ոչ մեկ իրավունք չունի այն չհարգել: Դուք թշնամություն եք սերմանում չշնորհավորելու ձեր այդ ակցիայով, երբ վիրավորում եք ոչ միայն Հայաստանի վարչապետին, այլև ձեր նախագահին, ու ձեր այդ ուղղորդված ակցիաները լավ տեղ չեն տանում ձեզ:

Ձեր փրկիչ վոյնը թող հարկ համարի գա Արցախ ու ձեզ հետ միասին շենացնի Հայրենիքը: Ես սա ձեզ ասում եմ որպես արցախցի ու վատ եմ զգում ձեր անշնորհակալ պահվածքի համար: Ոչ մեկ հող չի ծախել: Լսեք Սամվել Բաբայանին: Երեսուն տարի ղարաբաղյան կլանը խաբել է և´ ձեզ և´մեզ: Ես որպես գիտնական գրոշներ եմ ստացել, սակայն լռել եմ` մտածելով, որ պետությունը միջոցներ չունի, միայն թե կարողանա պահել Արցախը և բանակը:

Վերջում պարզվեց, որ ոչ բանակ ունենք, ոչ զենք, բայց կլանը կուտակել է անսահման հարստություն , իսկ այժմ էլ ձեզ մատի վրա խաղացնում է` իր հանցանքները կոծկելու համար: Էլ չեմ խոսում պատերազմի ժամանակ Հայաստան փախած ջահել արցախցի տղամարդկանց մասին, որոնց մղած կռիվը ֆեյսբուքում էր:

Խելքներդ գլուխներդ հավաքեք: Մի հատ ավելորդ բան գրեք, նենց փաստեր կբերեմ, անուններ կտամ, բոլոր փախածներիդ ճանաչում եմ ու ամաչում եմ ձեր փոխարեն: Արցախյան 1-ին պատերազմում փոքր եղբայրս զոհվել է, իսկ երկու մեծ եղբայրներս պատերազմի վերքերի պատճառով հեռացել են կյանքից: Ես Երևանում եմ ապրում տասնութ տարեկանից: Այս պատերազմում իմ միակ որդին կռվում էր Շուռնուխում: Իսկ ինչ են արել այսօր բողոքի ակցիայի մասնակիցներից շատերը: Մի քիչ մտածեք:

Оставьте комментарий