Է.Մարուքյան, հիշում ես չէ՞ ինձ` ֆեյքիս, ով ըստ քեզ փողեր էր «խաղացնում», որ իր գրառումները տարածվեն ու հավանության արժանանան … Արթուր Միրզոյան

Արթուր Միրզոյանը գրում է. Վերջին ընտրություններում ոչ միայն հաղթեցինք, ոչ միայն Նիկոլին պողպատյա մանդատ տվեցինք, այլ նաև ժողովրդին և Նիկոլին զրպարտողներին առերեսեցինք իրականության հետ:

2 ու կես տարիների ընթացքում ամեն ինչ շուռ էին տվել գլխիվայր, լրբերին դասել էին սրբերի շարքին, գողերին և թալանչիներին` անմեղների, մարդասպանները դարձել էին պետության կողմից հետապնդվողներ, հանցագործներին` տառապյալներ, դե իսկ անմեղին էլ սարքեցին պետական դավաճան:

Ճիշտ գրառումներ անողներս դարձանք զոմբի և ֆեյք, իսկ անանուն և անդեմ օգտատերերը` խեռոսներ և փրկիչներ: Հիմա ամեն ինչ ընկնում է իր տեղը:

Պ-ն Է.Մարուքյան, հիշում ես չէ՞ ինձ` ֆեյքիս, ով ըստ քեզ փողեր էր «խաղացնում», որ իր գրառումները տարածվեն և հավանության արժանանան, հիշում ես չէ՞, որ ըստ քեզ ձեր թիմն է լինելու հաջորդ իշխանությունը, իսկ դու վարչապետ:

Հիմա ճակատ առ ճակատ կանգնած ես քեզ համար տխուր իրականության դեմ: Դու վարչապետ չես, ավելին ասեմ` դու ընդհանրապես պատգամավոր էլ չես, իսկ ես ով կայի 2.5 տարի առաջ, կամ և դեռ կլինեմ: Հիմա կխոստովանե՞ս, որ իմ և քո մեջ եղած ֆեյքը հենց դու ես եղել ի սկզբանե: Ֆեյք են եղել քո քաղաքական դիրքորոշումները, ֆեյք են եղել քո ժողովրդավարական հայացքները, հակառակ դեպքում ժողովուրդը քեզ և քո թիմին թույլ կտար մնալ խորհրդարանում:

Պ-ն Գ.Ծառուկյան, հիշում ես չէ՞, որ ըստ քեզ քո երեխաները լավ չեն լինի, եթե ժողովուրդը լավ չլինի: Բայց արի ու տես մի քանի 100 ԱԹՍ-ի գումարի արժողությամբ հարսանիքով քո տղան իրեն լավ զգաց: Պատերազմի պայթյուններից կյանք, ոտք և ձեռ կորցրած հայորդիների գլխավերևում հրավառություն էիր կազմակերպում, չհասկանալով,որ այդ ձայներից նրանք կարող են ցնցվել և վերապրել իրենց տեսածը և ապրածը, Սուրբ Զատիկը 150 դրամանոց ձվերով կամ ընդհանրապես առանց ձվի նշած մարդկաց քթի տակ 1000 ձվանի տորթ էիք վայելում մի քանի տասնյակ օլիգարխներով, լորդեր-լորդուհիներով և դու դեռ ժողովրդի՞ց էիր խոսում:

Ժողովուրդը ձեզ մերժեց, ձեզ էլ չհավատաց, սակայն ցավոք ստրկամիտ, պաշտոնատենչ և հոգով սոված մարդիկ դեռ կան և ձեզանից վատերին թույլ տվեցին դառնալ մանդատի տեր: Դրանում դուք էլ ունեք ձեր բաժին մեղքը, եթե թև ու թիկունք լինեիք իշխանությանը, աջակցեիք, ամեն մեկդ չթիրախավորեիք վարչապետի աթոռը, արտահերթ ընտրությունների կարիքը չէր լինի և հները, որոնց դեմ ինքներդ էլ էիք ժամանակին պայքարում, չէին վերադառնա Ազգային Ժողով:

Ինչպես ասում են. շատին վազողը, քչից էլ ընկավ: Հուսով եմ հասկացաք, որ ղեկավարի համար ամենակարևորը ոչ թե պաշտոնն է, այլ ժողովրդի վստահությունը, որը դուք անդառնալի կորցրեցիք ձեր գործողությունների արդյունքում:

Оставьте комментарий