Այս կարևոր հարցն է այսօր ծառացել Քոչի առաջ. Այ հենց սա չէին հաշվարկել … Սոնա Արշունեցի

Սոնա Արշունեցին գրում է. Մանդատը վերցնե՞լ թե՞ չվերցնել. այս հարցն է այսօր ծառացել Քոչի առաջ. ասեմ, որ ինքնասիրության հարց է, պարզ է արժանապատվությունն է վիրավորված, քանի որ լավ գիտակցում է, որ կրվել է, ու դա այլևս անհերքելի փաստ է, փաստորեն իրենց հաշվարկների մեջ սխալվել են, կամ էլ գումարը վերցրել են, սակայն ուրիշի օգտին են քվեարկել, չի բացառվում, որ անգամ ընտրություններին չեն էլ մասնակցել:

Այ դա չէին հաշվարկել, պռոստը վստահել էին, Քոչ բա չգիտեի՞ր, որ ժողովուրդը քեզ ատում է,խոսքս գիտակից մասսային է վերաբերվում, ի՞նչ է իմացար թալանածդ արյունոտ միլիարդներիդ համար մի ամբողջ ժողովուրդի՞ կառնես, ծնկի՞ կբերես քո առաջ…

Դրա համար էիր քո կամակատարներին համոզում, «դուք էս ազգին լավ չեք ճանաչում, հայերը փողի մեռած ոչխար ազգ են, 2 կոպեկ թուլափայ կշպրտենք, կվախեցնենք և կստիպենք,որ մեզ ընտրեն, հետո դուք սաղդ լավ պաշտոններ կունենաք» այժմ ճանաչեցի՞ր արժանապատիվ հային, որ Հայոց գահին թույլ չի տա թուրք առաջնորդ ունենա։

Սա լավ հիշի և ականջիդ օղ արա, խորհրդի կարգով ասեմ. հիմա, որ մանդատը վերցնես ի՞նչ ես անելու, ձայնի իրավունքից զուրկ վեր ես ընկնելու աթոռին ու մեծամասնություն ունեցող Նիկոլի թիմն է լինելու եղանակ ստեղծողն ու ստիպված ես լինելու օրվա տասը ժամը վեր ընկնելու աթոռին արհամարական հայացքների տակ, և ընդամենը քո կոբրայի թույնն ես տարածելու խորհրդարանում…

Ուրիշ բան, որ հույսդ դրել ես օգտվելու անձեռնմխելիության իրավունքից, որ պաշտոնավարմանդ արյունոտ անցյալիդ համար պատասխան չտաս, սակայն դեռ չգիտես, որ Նիկոլն այլևս թավշյա մանդատը թաղեց պատմության գիրկը, հիմա ժողովուրդը նրան օժտել է պողպատյա մանդատով ու նրա առաջին քայլը պետք է լինի սահմանադրությունից չեղարկել այդ կետը, որ դատավորների ձեռքերը կապված չլինեն հանցագործներին պատժելու համար…

Հիշեցնեմ, առջևում հոկտեմբերի քսանյոթի բացահայտման գործընթացն է լինելու, այնպես որ սպասենք նոր զարգացումների, միգուցէ ոչ միայն Քոչը այլ՝ ողջ «Հայաստան դաշի՞նքը» մանդատից հրաժարվի, տարոսն էլ «Պատիվ ունեմ»ի անպատիվներին…

ԱՅԼԱՊԵՍ Ի՞ՆՉ ԵՐԵՍՈՎ ԵՆ ՆԱՅԵԼՈՒ ՄԵՐ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԵՐԵՍԻՆ, ԿԱՄ ԵՆԹԱՐԿՎԵԼՈՒ ՆՐԱ ԹԵԼԱԴՐԱԾ ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԻՆ…

Оставьте комментарий