Այդպես ստորացած ավելի լա՞վ եք զգում ձեզ. Ու թքա՛ծ Հիպոկրատի երդման վրա ․․. Հովսեփ Խուրշուդյանի դիպուկ գրառումը

Հովսեփ Խուրշուդյանը գրում է.

Ես էլ կավելացնեմ, որ նույն այդ բժիշկները, ովքեր որոշել են իրենց պաշտպանության տակ առնել ընտրակեղծարար ու իրենց կոլլեգաներին ստորացնող, Քոչարյանի ընտրությանը ուղղորդկող Չարչյանին, հանուն նրա անպատժելիության հանրահավաք անել, ծպտուն չհանեցին նաեւ երբ իրենց բուժօգնության կարիքն ուներ, բայց նույն այդ ընտրակեղծիքներով ընտրված իշխանության հրահանգով զրկվել էր այդ օգնության հնարավորությունից Հաց բերողը, ով ի վերջո մահացավ այդ բուժօգնության բացակայության հետեւանքով։

Տիեզերական երեսպաշտությո՞ւն։ Անգամ բացառապես համքարական փոխօգնության մեջ չի լինում ձեզ մեղադրել՝ հիշելով Վահե Ավետյանին։ Ու թքա՛ծ Հիպոկրատի երդման վրա? Թե՞ հեղափոխությունից հետո գթասիրտ և մարդասեր լինելը հե՞շտ է դարձել և անվտանգ։ Ոչ ոք դրա համար ձեզ աշխատանքից չի հեռացնի։

Հակառակը՝ սպառնում էին «անհամարժեք հակադարձումով»՝ եթե չընտրեիք ընտրակեղծարարության ու իշխանության բռնազավթումների չեմպիոն Քոչարյանին։

Այդպես ստորացած ավելի լա՞վ եք զգում ձեզ, որ պայքարում եք հին ռեժիմների եւ հին բարքերի վերադարձի համար, կեղծարարների անպատժելիության համար։

Оставьте комментарий