Հուլիսի 1-ից քաղաքացիները կարող են բջջայինով արձանագրել երթևեկության կանոնների խախտումները

Հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի տրանսպորտային խախտումները տեսա-լուսանկարահանելու եւ բջջային հավելվածի միջոցով հաղորդում տալու որոշման կարգը:

Որոշումն ընդունվել էր 2020 թվականի հունիսի 11-ին կառավարության նիստում:

Բջջային հավելվածի միջոցով հնարավոր կլինի արձանագրել առավել հաճախակի հանդիպող եւ սովորական քաղաքացու համար տեսանելի 12 տեսակի իրավախախտում՝ հանդիպակաց երթեւեկության գոտի դուրս գալը, կանգառի կայանման կանոնները խախտելը, լուսացույցի ազդանշանին չենթարկվելը, ավտոմեքենայից աղբ նետելը եւ այլն:

Оставьте комментарий