Ամոթ է, զավեշտ, ծաղր, որ տարիներ շարունակ ժողովրդին թալանած մարդիկ, այժմ էլ ապրում են ժողովրդի հաշվին … Մայիս Սաֆարյան

Ասացեք, խնդրեմ,աշխարհում կա՞ևս այսպիսի պետություն, որը իրեն, իր ժողովրդին թալանողներին նույն ժողովրդի հաշվին անվտանգության աշխատողներ, ավտոմեքենա ու վարորդ, տուն ու տնամերձ, սպասարկող անձնակազմ, գրասենյակ ու աշխատողներ տրամադրի։

Թալանածը քիչ է, հիմա էլ օրենքով են «կիսվում»։ Ես կարծում ու պնդում եմ, որ ԱԺ նորընտիր պատգամավորները պարտավոր են առաջնային կարգով ներկայացնել և ընդունել օրենքի նախագիծ, որը պետք է վերաբերվի ՀՀ նախկին նախագահներին պաշտոնազրկումից տասը տարի հետո պետության կողմից անվտանգության աշխատակիցներ, ծառայողական մեքենաներ, վարորդ,(գրասենյակն ու՞մ ցավն է) և այլ արտոնություններ տրամադրելու վերացմանը։

Ոչ միայն տրամադրել, այլև արգելել անգամ իրենց միջոցներով (թալանածով) այդպիսի ծառայություններից օգտվել։ Ամոթ է, զավեշտ, ծաղր, որ տարիներ շարունակ ժողովրդին թալանած մարդիկ, այժմ էլ ապրում են ժողովրդի հաշվին, լկտիաբար սպառնալով ու վիրավորելով իրենց կերակրողին…

Դրանք պետք է ապրեն ժողովրդի կյանքով, ստանան ՀՀ -ում եղած միջին կենսաթոշակ, ապրեն սովորական բարձրահարկ շենքերում, ամենաբարձր հարկերում, թող ապրեն «հասարակ»ժողովրդի կյանքով, միջավայրում, չէ՞որ նրանք մեր «ընտրյալներն» են… Իսկ այն գումարները, որոնք տարիների ընթացքում ստացել են, ծախսվել իրենց ճոխ ապրելու համար, պետք է հետ վերադարձնել՝բռնագանձել։ Դա պետք է վերաբերվի նաև ԼՂՀ նախկին նախագահներին…

Հ.Գ.ՌՔոչարյանը շատ է խոսում բռնաճնշումներից, վենդետաներից։ Ես,չեմ հիշում ինչ հարցով,բայց լավ հիշում եմ,որ ԱԺ-ն 2oo8-ի մարտի 1-ից հետո,ինչ որ սահմանափակող օրենք ընդունեց կոնկրետ ՀՀ նախկին նախագահի (Լ.Տեր-Պետրոսյանին) իրավունքների սահմանափակմանը վերաբերվող։ Այնպես որ, սա արդեն կդիտվի ոչ թե ինչ որ վենդետա, այլ համակարգային լուծում։

Оставьте комментарий