Փաստորեն Ռոբերտ Սայիդովիչը հիմա էլ այսպես է փորձում իր դրամագլուխներին և պետական որոշ կամակատարների հույս տալ ․․․ Հայկ Թորոյան

Փաստորեն Ռոբերտ Սայիդովիչը հիմա էլ այսպես է փորձում իր դրամագլուխներին և պետական որոշ կամակատարների հույս տալ, որ 1.5 տարի էլ դիմացեք և այս իշխանությունը կհեռանա ու ես կգամ։

Բայց եկեք արձանագրենք այն փաստը, որ Հայ Ժողովրդի գերակշիռ մասը հավատարիմ մնաց Նիկոլ Փաշինյանի իշխանությանը և չկոտրվեց նույնիսկ այն դեպքում, երբ հեղափոխությունից հետո թավշյա սկզբունք էր առաջ քաշվել, երբ կադրային ջարդ չէր իրականանում, երբ մարդիկ անակնկալի չէին գալիս դավաճան կադրերից, երբ 17+- ները բացարձակ պատժի չէին ենթարկվում, երբ համաշխարհային պանդեմիան քաոսի վերածեց Հայաստանի տնտեսությունը, երբ 5-րդ շարասյունը ալիևին օգնության կանչեց, երբ պատերազմն անխուսափելի էր, երբ 3600 զոհ ունեցանք և 7000 հաշմանդամ։

Այսօր Ռոբերտ Սայիդովիչը Նոստրադամուսի կեցվածք ընդունելով փորձում է կանխատեսել, որ 1.5 տարի հետո նոր ընտրություններ է լինելու, սա իսկապես ծիծաղելի է, քանզի մեր իսկ ձևավորած իշխանությունը այսօր ընտրել է մի սկզբունք, որը կոչվում է պողպատե, որով ի կատար է ածելու բոլոր իրեն ընտրողների կամքը և կադրային տոտալ ջարդով գնալու է ընդհուպ մինչև վեթթինգի, ուստի ես համոզված եմ, որ այս իշխանությունը մի փոքր ճիշտ կադրային քաղաքականոպթյուն վարելու պարագայում, գրեթե 100% ապահովելու է իր 5 տարվա իշխանությունը։

Այսօրվա իշխանությունը Արևմտյան երկրների ղեկավարների հետ ավելի բարիդրացիական հարաբերությունների մեջ է քան երբևե ՀՀ-ի որևիցե իշխանություն։ Այժմ Ռոբերտ Սայիդովիչը լավ կանի կանխատեսել, թե նոր Դատախազի և Քնչական կոմիտեի հիմնավոր փաստերի և հոդվածների պարագայում, իրեն և իր սյունյաց կաշառաք բաժանող դրամագլուխներին քանի տարվա պատիժ է սպասվում, իսկ ես կանխատեսում եմ, որ Ռոբերտ Սայիդովիչին առնվազը 20-25 տարվա ազատազրկում է սպասվում..

Դուխով Ժողովուրդ ջան, ՀԴՄ-ները չմոռանաք։

Оставьте комментарий