Կարդալ չիմացողները նույնպես քվեարկել են Քոչարյանի օգտին

Հայաստանը դառնում է տարածաշրջանի ամենահետամնաց երկիրը: Ցավոք, այս միտումը սկսում է ինստիտուցիոնալ բնույթ ստանալ: Այս մասին իր Telegram ալիքում գրել է նախկին փոխվարչապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Գևորգյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ես բարձրաձայնում եմ այս մասին ոչ թե քվեարկության արդյունքների, այլ քվեարկության նման արդյունքների հիմնական պատճառից անհանգստացած: Համաշխարհային բանկի հետազոտության համաձայն, Հայաստանում կրթական աղքատության մակարդակը 35 տոկոս է:

Սա նշանակում է, որ 10 տարին չլրացած յուրաքանչյուր 3-րդ աշակերտը չի կարող սահուն կարդալ և հասկանալ տարիքին համապատասխան տեքստը: Վրաստանում այդ ցուցանիշը 13.8 % է, իսկ Ադրբեջանում՝ 23.3%»:

«ՉԻ». Բայց կարելի էր տեքստին կից նաև լուսանկար հրապարակել: Օրինակ՝ ինչպես է Քոչարյանի ամենահաջողված կադրը հայելու դիմաց ինքն իրեն ապտակում: Շատ ավելի համոզիչ կլիներ:

Այսօրվա խայտառակ կրթական համակարգի հիմքը իրենք են դրել, իրենք են շատ մանկավարժներից ընտրակեղծարար սարքել, իրենք են 1000-ից 3000 դոլարով ուսուցիչներին գործի ընդունել, իսկ հիմա եկել ու կոկորդիլոսի արցունքներ է թափում կրթության որակի համար:

35 տոկոս կարդալ չիմացողները չէին կարող միայն վերջին երեք տարում դպրոցը ավարտել: Ձեր օրոք էր, որ կարելի էր տարիներով դպրոց չհաճախել, բայց տարվա վերջում նորմալ ներկայանալ դպրոցի տնօրենին և ավարտել դպրոցը կամ փոխադրվել հաջորդ դասարան:

Ընտրությունների մասով: Կարո՞ղ է արդյոք Արմեն Գևորգյանը հիմնավոր փաստարկել, որ «Հայաստան» դաշինքի 21 տոկոսի մեջ առյուծի բաժին չունեն 35 տոկոս կարդալ չիմացողները: Դժվար թե, որովհետև միայն կարդալ չիմացողը կհավատար, թե Քոչարյանը հետ է բերելու Շուշին ու Հադրութը:

Оставьте комментарий