Քոչարյանն ապօրինի հարստացածներից ամենավառ օրինակն է … տնտեսագետ Մոսվես Արիստակեսյանը՝ Քոչարյանի մասին

Տնտեսագետ, «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը Civic.am-ի հետ զրույցի ընթացքում ասաց որ հանրային մեծ պահանջ կա անօրիանկան ծագում ունեցող գույքի վերադարձի մասով։ Դա պետք է իրականացնել նաև երեսունամյա վե ճը հաղթահարելու ու համերաշխություն հաստատելու համար. «Իսկ համերաշխություն կլինի միայն այն դեպքում, երբ կեղեքիչները կպատժվեն օրենքի տառին համապատասխան՝ համաներում կիրականացվի եւ նրանց կներվի քրեական պատասխանատվության հարցը, երբ ժողովրդից գողացվածը կվերադարձնեն»,-ասաց Մովսես Արիստակեսյանը։

Իսկ ապօրինի գույքի բռնագ անձման օրենքի «շահառուները» բավական շատ են։ Արիստակեսյանի ասելով, պետք է նախ սկսել բոլոր նախագահներից, ապա անցնել վարչապետերին, նախարարներին. «Թող սկսեն Ռոբերտ Քոչարյանից։

Ապօրինի հարստացածներից ամենավառ օրինակն է նա։ Նայեք նրանց հայտարարագրած գույքերին։ Որտեղի՞ց։ Նրանք պետական պաշտոնյաներ են եղել ու բիզնեսով զբաղվելու իրավունք չեն ունեցել։ Հարուստ տատիկ, պապիկ էլ չեն ունեցել, որ ժառանգություն թողնեին։ Եթե թողել են, ապա թող ապացույց ներկայացնեն»,-նկատեց Արիստակեսյանը։

Տնտեսագիտության դոկտոր Ատոմ Մարգարյանը, բայց, մտահոգութուններ ունի։ Նրա խոսքով՝ գործընթացը լիարժեք չէ, երկար, ժամանակատար է եւ ավելի շատ վհուկների որսի է նման, որը իր մեջ վտանգներ է պարունակում։ Տնտեսագետի խոսքով՝ մինչև այդ քայլի գնալը, հարկավոր էր մտածել՝ դա արդյունքներ կտա՞, թե՞ ոչ։ Իսկ տարբերերկրների փորձը գործընթացում առավել շատ ձախողումներ է կանխատեսում, քան՝ հաջողություններ.«Անհրաժեշտ էր մինչև այդպիսի լուծումների գնալը, ուժայիններին ներգրավվելը, հարցին տալ ինստիտուցիոնալ լուծում։

Այսինքն կիրառել ունեցվածքային, եկամուտների, կապիտալի, հարկային համաներումներ։ Երկիրը չի կարող իր բոլոր հնարավորությունները դնել եւ վհուկաորս սկսել»,- ասաց Մովսես Մարգարյանը՝ որպես օրինակ բերելով Ծաղկաձորի «Գոլդեն Փալաս» հյուրանոցը, որը երկրի հաշվեկշռում հայտնվելուց հետո դրա ճակատագիրը այդպես էլ պարզ չի դառնում։ Պետությունը չի կարողանում այն շահեկան ձևով կա՛մ տնօրինել, կա՛մ վաճառել։ Նույնն էլ, մեր զրուցակցի խոսքով, կլինի մյուս բռնագանձված գույքերի պարագայում։ «Սա ուղղակի կդառնա հաշվեհարդարների միջոց։

Այո, ովքեր եղել են պաշտոնյաներ,այդ թվում վերջին 3 տարվա մեջ, չա րաշահել են իրենց պաշտոնեական դիրքը, զարտուղի ճանապարհներով, ատկատներով, կաշառքով գույք են կուտակել, ակտիվներ են ձեռք բերել։ Այո, նրանք պիտի պատասխանատվության կանչվեն, սակայն լայն իմաստով այդպիսի հնարավորություններ ո՛չ ուժային համակարգը ունի, ո՛չ էլ պետական կառավարման համակարգը։ Ուստի հարցին պետք էր տալ ինստիտուցիոնալ լուծում»,-նշեց Մարգարյանը։

Տնտեսագետը մտահոգություն ունի, որ նման քայլերի դեպքում՝ ապօրինի գույքը բռնագանձելու դեպքում, կապիտալը պարզապես կփախչի պետությունից. «Շատ երկրներ փորձել են նման լուծում կիրառել, սակայն դա լուրջ արդյունք չի տվել։ Չի կարելի վհուկների որսի համար երկրում առկա մոբիլ կապիտալը դուրս հանել պետությունից։

Իսկ դրա վտանգը մեծ է։ Մարդիկ պարզապես կվերցնեն իրենց ուենցածը ու կհեռանան Հայաստանից։ Ուստի կրկնում եմ՝ հարցերին պետք էր ոչ թե հատվածական, թիրախային լուծումներ տալ, այլ՝ ինստիտուցիոնալ»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

Оставьте комментарий