Բոլորի կողմից քննարկման թեմա է դարձել քոչասեռժադաշնակների կողմից ՍԴ ներկայացված դիմում-բողոքը … Փայլակ Ուռուսյան

Փայլակ Ուռուսյանն իր էջում գրել է.

Բոլորի կողմից քննարկման թեմա է դարձել քոչասեռժադաշնակների կողմից Սահմանադրական դատարանի ներկայացված դիմում-բողոքը, կապված հունիսի 20-ի կայացած ընտրություններում «իշխանության կողմից թույլ տրված բազում խախտումների վերաբերյալ», երբ բոլոր խախտումները կատարվել են հենց իրենց կողմից։

Իսկ ինչու են դիմել Սահմանադրական դատարան, երբ նրանք շատ լավ գիտեն, որ 1995 — 2018-ին Սահմանադրությունը ծառայել է ոչ թե Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, այլ իրենց կողմից անօրինական ճանապարհով իշխանության բռնազավթումն օրինական ճանաչելուն ու իրենց ոհմակի բռնությունները կոծկելուն…

Հարցս ուղղում եմ ցինիկ դիմումատերերին՝ ձեր ընտանիքի անդամների, հարևանների ու բարեկամների, հետ հավաքվեք և ձեր իսկ վեհափառի ներկայությամբ երդում տաք, եթե հայ քրիստոնյա եք և մի փոքր սրբություն է մնացել ձեր մեջ, թեպետ կասկածում եմ…

1.ՀՀ-ի քաղաքացին, քոչին և սեռժին նախագահ ընտրե՞լ է, թե ոչ? 2.ՀՀ֊ն օրինական ճանապարհով ժողովրդի կողմից ձևավորված ԱԺ, բացառությամբ 1999 թվականին ունեցե՞լ է, թե ոչ? 3. սահմանադրական փոփոխություններին Հայաստանի Հանրապետության ժողովուրդը մասնակցել է, թե ոչ? Այ անբարոյականներ, էլ ու՞ր եք դիմել ՍԴ, լավ իմանալով, որ ժողովրդը ձեզանից զզվում է, իսկ դուք նրան ատում եք։

Ժողովուրդ ջան, հետևաբար ուշադրություն մի դարձրեք «դրանց» կողմից արված այդ անհեթեթ քայլին, մասնավորապես իրենց շահերը պաշտպանող անչափահաս ոմն «իրավաբան» արամ վարդևանյանի զառանցանքներին։

Այսօր մենք ունենք ժողովրդի կողմից ընտրված Ազգային ժողով, որին ժողովուրդը տվել է բոլոր իրավունքները ՆՈՐ իրավական ժողովրդավար հայկական պետություն կառուցելու համար, ուր պետք է գերիշխի օրենքի և իրավունքի գերակայությունը։

Համոզված եմ, մենք հստակ ու հաստատուն քայլերով կառուցելու ենք մեր՝ ժողովրդի ուզած իրավական պետությունը, նրանք այսօր հոգեվարքի մեջ են ու շատ շուտով իրար են հոշոտելու։ Դա է մաֆիայի օրենքը։ Եղեք առողջ, զգոն ու միանական…Մենք՝ ժողովուրդն է տերը մեր երկրի։

Оставьте комментарий