Դո՞ւք չէիք յուրաքանչյուր ամիս ծրարներով թաքուն իրար մեջ մեզնից թալանած գումարը բաժանում/ Այսօր դոշակի ասեղները վերցրած ուզում եք կրկին կույս դառնաք։ Չի ստացվի

Հայտնի հայ Բժիշկ Վահե Տեր-Մինասյանը գրառում է կատարել. Դոշակի ասեղով կուսաթաղանթները կարող նախկին իշխանության պաշտոնյաները, կամ ինչու է աղմկում պարգևավճարների թեման։

Կարծում եմ որպես բավական երկար տարիներ մասնավոր բնագավառում աշխատող ու արժանապատիվ աշխատավարձ ստացող մասնագետ, կարող եմ կարծիքս ասել այս թեմայի վերաբերյալ։ Չեմ քննարկում լավ է, թե վատ։ Չեմ քննարկում ու՞մ ու ինչքա՞ն։

Քննարկենք թե ո՞վ է խոսում։ Եթե տվյալ թեման բարձրաձայնի ուսուցիչը, ինժեները, պոլիկլինիկայի բժիշկը կամ մանկապարտեզի դաստիարակչուհին, ով իրապես իր չարքաշ աշխատանքի համար, ինչպես նախկինում էր կոպեկներ ստանում, այնպես էլ հիմա, ուրեմն առանց կասկածելու կընդունեմ դա։

Իրավունք ունեն, քանի որ նոր ներկայիս իշխանությունը պիտի առաջին հերթին այս մարդկանց մասին մտածի։Սակայն…. Սակայն արի և տես, հանկարծ, պատի ծակից դուրս են գալիս մի զանգված բարոյականություն չունեցող կերպարներ, որոնք ուղղակի զրկվել են լափի ամանից և որոշել են յուրաքանյուր գնով հետ բերել իրենց երանելի թալանի ժամանակները։

Կա մի ավելի նողկալի տեսակ, որին փող են տալիս, որ հաչա, և հաչոցի բարձրությամբ գնահատում իրենց «նվիրվածության մակարդակը»։ Ի դեպ կան նույնպես չափի, ամոթի զգացում ունեցողներ, ովքեր ժամանակին անշուշտ ինչ–որ բաներ արել են՝ ելնելով պայմաններից, սակայն հիշա սուս–փուս նսատած են և առանձնապես չեն ուզում հիշել իրենց անցյալը (դե մարդ են հիմա)։

Սակայն ոնց գնահատես այն նախկին իշխանության պաշտոնյաներին և նրանց մերձավորներին որ գնալով ավելի են ոգևորվում։ Արա, էդ դո՞ւք չէիք կոպեկներով մեր երեխաների մանկապարտեզները մեր գործարանները սեփականաշնորհում, պետությունը թալանում և մեջ–մեջ անում։ Դո՞ւք չէիք պաշտпններն առնում և վաճառում։

Դո՞ւք չէիք էս երկրում կաշառակերությունն և ատկատները զարգացնողները։ Դո՞ւք չէիք յուրաքանչյուր ամիս ծրարներով թաքուն իրար մեջ մեզնից թալանած գումարը բաժանում։ Այսօր դոշակի ասեղները վերցրած ուզում եք կրկին կույս դառնաք։ Չի ստացվի – ինչքան էլ ուզում է կարեք էլի նույն փչացածն եք մնալու (մասնագիտական դիտարկում)։

Ի դեպ 100 կամ 500 հազար պարգևավճարով ոչ ռեստորան կարող ես կառուցել, ոչ մոլ, ոչ էլ դղյակ…
Իսկ ես իմ չարքաշ աշխատանքով և վճարած հարկերով կմնամ իմ պետության, իմ ուսուցչի և ինժեների, մանկապարտեզի դաստիարակչուհու և պոլիկլինիկայի բժշկի կողքին, որին այս պետությունը իսկականից որ պարտք է։

Оставьте комментарий