Մինչև հիմա Քոչարյանը վառված է

Փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ «Հայաստան» դաշինքը Սահմանադրական դատարան ներկայացված դիմումին զուգահեռ նաև գրավոր միջնորդություն է ներկայացրել՝ դիմումի քննությանը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մասնակցության անհնարինության հարցի վերաբերյալ, այն պատճառով, որ Վահե Գրիգորյանը կոնկրետ գործով հանդես է եկել ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի գործով։

«ՉԻ». Այսինքն՝ մենք այսպես հասկացանք, որ եթե Քոչարյանը ՍԴ դիմի և պահանջի հակասահմանադրական ճանաչել, օրինակ՝ հայ-ճապոնական հումանիտար ծրագրերի պայմանագիրը, մեկ է, պիտի պահանջի նաև, որ Վահե Գրիգորյանը չմասնակցի դիմումի քննությանը:

Ո՞նց էր ասում Տեր-Պետրոսյանը. եթե մանկապարտեզում մեկը Քոչարյանի ոտքը միամիտ տրորած լինի, տարիներ հետո մուռը կհանի: Հիմա այս մարդու ոտքը Վահե Գրիգորյանը տրորել է, մինչև կյանքի վերջը փորձելու է վրեժխնդիր լինել:

Ընդ որում, դա էլ ասենք. խնդիրն այն չէ, որ Վահե Գրիգորյանն առնչվել է Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի գործին: Դա հավայի բան է: Ուղղակի երբ Քոչարյանը Երևանի կենտրոնը գեղի կլուբ էր դարձնում ու հազարավոր քաղաքացիների տներից վռնդում, Վահե Գրիգորյանը այդ քաղաքացիներից շատերի շահերն է պաշտպանել ու բազմաթիվ գործեր շահել, այդ թվում՝ Եվրադատարանում: Քոչարյանը դրանից է վառված: 

Оставьте комментарий