Սա Աստծո պատիժն է… 18 տարի անց Ռ. Քոչարյանը դիմել է նույն դատարան … Սերգեյ Բագրատյան

Սերգեյ Բագրատյանն իր էջում գրել է.

Բումերանգի էֆեկտը. 2003 թվականին նախագահական ընտրության արդյունքները ընդդիմությունը վիճարկեց ՍԴ-ում, որտեղ էլ որոշվեց, որ մեկ տարվա ընթացքում պիտի վստահության հանրաքվե անցկացվի, որ վերահաստատվի կամ էլ հերքվի Ռոբերտ Քոչարյանի ընտրվելու փաստը:

Սակայն Ռոբերտ Քոչարյանը արհամարհեց բարձր դատարանի որոշումը: Տասնութ տարի անց Ռոբերտ Քոչարյանը դիմել է նույն դատարան՝ վիճարկելով ընտրության արդյունքները: Սա Աստծո պատիժն է բոլոր այն անձանց , որոնք չեն հավատում վերին դատաստանին…

Սահմանադրական դատարանը կվերականգնի արդարությունը՝ մերժելով այդ դիմումը… ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՀԱՂԹԵԼ Է ու ԱՅԴ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԱՆԲԵԿԱՆԵԼԻ Է…. Սա Աստծո պատիժն է…

Սերգեյ Բագրատյան

Оставьте комментарий