Վրաստանը հուլիսի 5-ից խստացնում է մուտքի կանոնները. Ինչ է պետք իմանալ

Վրաստանը հուլիսի 5-ից խստացնում է երկիր օտարերկրացիների մուտքի կանոնները: Հուլիսի 5-ից կորոնավիրուսի համար բացասական PCR թեստը սահմանին ներկայացնելը պարտադիր է բոլորի համար: Ներառյալ պատվաստվածների համար և՛ ցամաքային, և՛ օդային սահմանները հատելիս, հայտնում է SputnikGeorgia- ն հղում նելով Վրաստանի կառավարության կայքին:

Ավելի վաղ Վրաստանի Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ վերջերս երկիր ժամանած օտարերկրացիների շրջանում կորոնավիրուսը հայտնաբերվել է շուրջ 400 մարդու մոտ: Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ Քութաիսիի օդանավակայանում որոշ զբոսաշրջիկների մոտ հայտնաբերվել է կեղծ կովիդ անձնագրեր:

Оставьте комментарий