Մոսկվան և Բաքուն հայտնվել են ծուղակում․ Ամեն ինչ կախված է Երեւանից. Ահա՝ ինչ է կատարվել

«Մենք Հուսով ենք, որ տարածաշրջանային վերափոխման այս գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խումբը չի մնա անցյալում, այլ կլինի ապագայի մասը: Իր փորձի ու ինստիտուցիոնալ հիշողության շնորհիվ խումբը կարող է էական դեր ունենալ առաջիկա տարիներին Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահության հաստատման գործում», գրել է Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիևը:

«Խաղաղության ու համագործակցության փոխարեն ռևանշիզմի փորձերը կարող են վերածվել նոր աղետի ու ողբերգության», – եզրափակում է Հիքմեթ Հաջիևը: Ի՞նչ ռևանշիզմի մասին է ասում Հաջիևը: Արդյոք նա նկատի ունի ռազմական ռեւանշը, նկատի ունենալով, որ ՌԴ-ն Թուրքիայի հետ միասին Ակնայում «հուսալիորեն» զսպում են ՀՀ-ի ցանկացած նախաձեռնություն:

Գուցե խոսքը քաղաքական «ռևանշիզմի՞» մասին է, այսինքն ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Արցախի կարգավիճակի քննարկման մասին Հայաստանի հավանական պահանջին: Այս պահանջը չեզոքացնում է ՌԴ-ն, որը նախագահի մակարդակով Արցախը անվանեց «Ադրբեջանի տարածք», քանզի «Հայաստանը չի ճանաչել Արցախը»:

Բացի այդ, ինչպես ասում են փորձագետները, ՌԴ-ն Հայաստանին արգելում է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: Իսկ ՌԴ արտգործնախարար Լավրովը ասել է, որ գործընթացը չպիտի «արթնացնել», իսկ կարգավիճակի հարցը կարող է քննարկվել «փախստականների» վերադարձից ու «համատեղ կյանքից» հետո: Սակայն ԱՄՆ-ը ու Ֆրանսիան խոսում են «ռեւանշի», այսինքն`քաղաքական կարգավորման ու Արցախի կարգավիճակի քննարկման մասին` Ալիևին ընտրության առաջ դնելով.

Եթե խաղաղություն ես ուզում, ճանաչիր Արցախը: Ֆրանսիայի խորհրդարանի 2 պալատները բանաձևեր են ընդունել Արցախը ճանաչելու ու 1994-ի սահմաններին վերադառնալու անհրաժեշտության մասին: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Պուտինին, երևի խոսել են Մինսկի խմբի մասին:

«ՌԴ-ի նախագահը ուշադրություն հրավիրեց ռազմական գործողություններից տուժած շրջանների բնակչության հումանիտար հարցերի լուծման գործում եվրոպացի գործընկերների, մասնավորապես Ֆրանսիայի մոտ ներգրավման անհրաժեշտության վրա: Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել ԱՀ-ի հարցի կարգավորման տարբեր ասպեկտների շուրջ համակարգման հարցում, այդ թվում ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով», ասված է Կրեմլի հայտարարությունում:

Արագացնելով «խաղաղության պայմանագրի ստորագրումը» առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում քաղաքական կարգավորման, Մոսկվան և Բաքուն հայտնվել են ծուղակի մեջ: Եթե «խաղաղության պայմանագիր», ուրեմն ԵԱՀԿ Մինսկի խմբում կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բանակցություններից հետո, եթե բանակցություններ՝ ուրեմն Արցախի կարգավիճակի մասին: Ուրիշ տարբերակ չկա:

Оставьте комментарий