Մուրադովը գերիների նոր խմբի վերադարձից հետո հանդես է եկել կարևոր հայտարարությամբ

Արցախի Հանրապետությունում տեղակայված խաղաղապահ զորախմբի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը հայ ռազմագերիներին տեղափոխող ինքնաթիռի վայրէջքից հետո հայտարարությամբ է հանդես եկել։

«Շարունակելով եռակողմ համաձայնագրի դրույթների կատարումը ապահովելու աշխատանքները՝ այսօր՝ հուլիսի 3- ին Բաքվում անձամբ ես ադրբեջանական կողմին եմ փոխանցվել 2 շրջանների ականապատ դաշտերի քարտեզները ։

Դրանք ականապատվել են հայկական ստորաբաժանումների կողմից ԼՂ- ում տեղի ունեցած նախորդ զինված հակամարտության ժամանակ։ Իր հերթին Ադրբեջանը ազատ է արձակել տասնհինգ հայ ռազմագերիների, որոնք Երևան են հասցվել Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի ինքնաթիռով»,- շեշտել է նա ։

Մուրադովը ավելացրել է, որ ռուսական կողմը հետագայում էլ կշարունակի աշխատանքը եռակողմ հայտարարության դրույթների կատարումը ապահովելու ուղղության վրա։

Оставьте комментарий