ԱՄՆ-ի նոր մեղադրանքը Թուրքիային ևս մեկ ապտակ էր Էրդողանին. Բայդենը վերջնական հասկացրեց «Փակ են բոլոր դռները»

ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունները գնալով ավելի են սրվում, ինչը և կանխատեսել էին շատ վերլուծաբաններ Բրյուսելում կայացած, Ջո Բայդենի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումից հետո:

Վաշինգտոն-Անկարա հարաբերությունները վերջնական խարխլվnւմ են : Ինչպես հայտնի դարձավ SLIM news-ին ՝ Վաշինգտոնի կողմից Թուրքիային ներգրավվելը այն երկրների ցուցակում, ովքեր մեղադրվnւմ են երեխաներին որպես զինվnրներ հավաքագրելու մեջ, նշանակում է ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջեւ կապերի նոր և ավելի խnրը վատթարացnւմ: Այս վերլուծությանն են հանգել թուրքական քաղաքական մեկնաբանները:

ԱՄՆ-ի այս քայլը Թուրքիայի նկատմամբ վերջին հանդիմանnւթյան մի մասն է `կապված տարիներ շարունակ հարաբերությունների վատթարացման ֆոնին , գումարած ՝ հորատումները Միջերկրական ծովի արևելքում:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատեց ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից Մարդկանց թրաֆիքինգի մասին 2021 թ-ի զեկույցը , կարելի ասել Անկարան ամբողջովին մերժեց ԱՄՆ-ի կողմից առաջադրված մեղադրանքը , փաստորեն որակելով այն կեղծ:

ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների խոսքով, այս քայլը նշանակում է, որ առաջին անգամ ՆԱՏՕ-ի անդամ պետությունը ներգրավվում է երեխաներին զինծառայողների կանխարգելման ակտի (CSPA) ցուցակում , ինչը «Կարմիր գիծ» է համարվում ՆԱՏՕ անդամ պետության համար:

«Այս քայլը միանշանակ հետևանքներ կունենա ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունների վրա», – ասում է Անկարայի Մեդիպոլի համալսարանի Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների դեպարտամենտից Մուզաֆեր Շենելը:

Ըստ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի վերլուծաբան Ռայան Բոհլի, Վաշինգտոնը ազդանշան է ուղարկում Թուրքիայի կառավարությանը , որ վերահuկnւմ է Թուրքիայում մարդու իրավունքներում տիրող իրավիճակին և արտաքին քաղաքականությանը: Ավելին, այդ քայլը ազդարարում է ապագայում Միացյալ Նահանգների ավելի լուրջ գործողությունների ձեռնարկման հավանականությունը , ընդդեմ Թուրքիայի կառավարության:

Աղբյուրը http://slim.am/

Оставьте комментарий