Մի պարզ ճշմարտություն է պետք ընդունել: ՀԱՊԿ-ը դա ռուսաստանն է: Միայն Հայաստանն է, որ լուրջ է ընդունել կառույցի գոյությունը … Դավիթ Ղամբարյան

Մի պարզ ճշմարտություն է պետք ընդունել: ՀԱՊԿ-ը դա ռուսաստանն է: Միայն Հայաստանն է, որ լուրջ է ընդունել կառույցի գոյությունը: Նպատակը մեկն է եղել… Դավիթ Ղամբարյան

Դավիթ Ղամբարյանը ասում է. Մի պարզ ճշմարտություն է հարկավոր ընդունել: Հապկը դա ռուսաստանն է, մյուսները միայն համաձայնագիրը ստորագրողներ են: Միայն ՀՀ-ն է, որ լուրջ է ընդունել, այսինքն ներքին լսարանին լուրջ են ներկայացրել այդ կառույցի գոյությունը:

Նպատակը մեկն է եղել. թալանել են երկիրը և բանակը ու ժողովրդի աչքին « թոզ» փչելու համար, ասել են, թե վախենալ պետք չէ, պետությանը վտանգ չի սպառնում, քանի որ Հայաստանը Հապկի անդամ է և ռբւսաստանի պես հզոր դաշնակից ու գործընկեր ունի:

Մի ժամանակ էլ ապուշ ապուշ խոսում էին եղբայրական ժողովուրդ ու պետություն կոչվողի մասին: Սակայն մի գեղեցիկ օր ռուսները հայտարարեցին, որ իրենք մեր եղբայրը և դաշնակիցը չեն, այլ գործընկերն են:

Դրանից հետո նոր միայն պետությունը բռնազավթած ղարաբաղցիները լեզուները փորերը մտցրին: Իսկ հիմա արդեն պարզվում է, որ ռուսի նման գործընկեր ունեցող երկրին այլ թշնամի պետք չէ… Պատերազմի հենց առաջին օրերին ռուսական քաղաքական այրերը , պետական քաղաքական հեռուստաալիքներով հայ ժողովրդին պարզ ասում էին , որ ռուսները երբեք ՀՀ-ի համար չեն կռվի իրենց եղբայր ադրբեջանի դեմ:

Հենց այդ նույն սոլովյովի հաղորդման մեջ եմ լսել մեղադրանքներ հայ ազգի հասցեին, իբր հայերը ուզում են ռուսաստանին ներքաշել պատերազմի մեջ, բայց թող մթքներով չանցնի, թե ռուսները հայերի համար կկռվեն:

Եւ այդպես էլ եղավ: Ռուսաստանը ոչ միայն սատար չկանգնեց Արցախին և Հայաստանին այդ անհավասար պատերազմում, այլ անգամ մի թթու խոսք չասեց իրենց թուրք եղբայրներին: Ու էսքանից հետո դեռ հապկ ու ռուսաստան՞ եք խաղացնում :

Ասել դասական թալանչին, իյա, իռոք՞…

Оставьте комментарий