Տարիներ առաջ արտերկրից սփյուռքահայ հյուր ունեի, տարբեր տեսարժան վայրեր գնալուց հետո, հարցրեցի, թե ուրիշ ուր կուզի գնալ… Ասաց… Նարեկ Մատինյանի հուզիչ գրառումը

Նարեկ Մատինյանը գրում է.

Տարիներ առաջ արտերկրից սփյուռքահայ հյուր ունեի, տարբեր տեսարժան վայրեր գնալուց հետո, հարցրեցի, թե ուրիշ ուր կուզի գնալ… Ասաց, «ուզում եմ վերնիսաժ գնալ, դուդուկ գնել, որդուս նվիրել, որ նվագել սովորի, որովհետև պաշտում եմ Ջիվան Գասպարյանին»:

Վերնիսաժի ճանապարհին մտա սուպերմարկետներից մեկը ջուր գնելու, տեսնեմ Վարպետը համեստ ու հանգիստ քայլում է սուպրմարկետում եւ գնումներ անում: Մոտեցա, բարևեցի եւ խնդրեցի ծանոթացնել հյուրիս հետ:

Երբ գնացի մեքենայում նստած հյուրին ասացի «արի գնանք սուպերմարկետ, քո համար անակնկալ ունեմ», մի պահ չէր ուզում, շտապում էր գնալ վերնիսաժ, բայց հետո համոզեցի, մտանք սուպերմարկետ ու …

Մինչ օրս հիշում եմ դեմքի արտահայտությունը ու հուզմունքը երբ տեսավ Վարպետին: Մոտ 10 րոպե լացում էր… Խոսքերն ավելորդ են, Հայ ազգը ևս մեկ մեծ կորուստ ունեցավ: Աստված հոգիդ լույսի մեջ պահի, Վարպետ

Оставьте комментарий