Երբ 2018թ-ին Հայաստանում եղավ ոչ բռնի ու թավշյա հեղափոխություն և ոչ մեկի քթից արյուն չթափվեց, արնախումները դա չներեցին այն մեզ … Գոհար Քոսյան

Գոհար Քոսյանը գրում է.

Մեկ անգամ արդեն ասել եմ ու նորից եմ ասում, Հայաստանը աշխարհի աչքի առջև փշրեց պողպատե այն վարագույրը, որով լսելի չէր ժողովրդի ձայնն ու կամարտահայտությունը, ժողովրդի ձայնի հզորությունը ու այն բարձրաձայնելու իրավունքը։

Չնայած այն, որ մեր երկրի ներսում դեռ կան մորթապաշտությամբ տառապող որոշներ, ովքեր դեռ ջանք ու ճիգ չի խնայում այդ վարագույրը կարելուն այնուամենայնիվ նրանց մախաթները ծակում են իրենց իսկ մատները։

Երբ 2018թ ին Հայաստանում եղավ ոչ բռնի ու թավշյա հեղափոխություն և ոչ մեկի քթից արյուն չթափվեց, արնախումները դա չներեցին այն մեզ և հասան նրան, որ այնքան արյուն թափվի, որ մեր քթից գա մեր հեղափոխությունը….

Չի՛ ներվելու ոչ մի թիկունքում շշուկ, ոչ՛ մի անվայել հայացք, ոչ՛ մի դավաճանի օգնող, ոչ՛ մի սեփական մեղքերը մեր իշխանության վրա բարդող ու ոչ՛ մի ուսադիր կրող ով կես տոկոս մեղավոր է…

Իսկ այն պողպատե թիկունքը, որն ունեն այսօրվա իշխանությունները դա ժողովուրդն է կռել իր տված պողպատե մանդատով և այդ պողպատե թիկունքով մենք օգնելու ենք մեր իշխանություններին, որպեսզի մաքրեն երկիրը չսիրողներից, վնասողներից վերադարձնելով Հայաստան աշխարհին խաղաղ ու վայել կեցվածք։

#դու_մենակ_չես #ԱՊԱԳԱ_ԿԱ #Պողպատե_թիկունք #Պողպատե_մանդատ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան

Оставьте комментарий