Երկու օր է, որ գործում է ոստիկանական նոր Պարեկային ծառայությունը, բայց որոշ անբարոյական տականքներ …Մայիս Սաֆարյան

Մայիս Սաֆարյանը գրում է.

Երկու օր է, որ գործում է ոստիկանական նոր Պարեկային ծառայությունը, որը, ի դեպ, աշխարհի դեմոկրատական շատ երկրներում վաղուց են գործում, իսկ մեր հարևան Վրաստանում՝ մոտ երկու տասնամյակ, Սահակաշվիլիի ժամանակներից։

Ժողովուրդը դեռ չի տեսել, չի զգացել դրա արդյունավետությունը, սխալը, բայց, ստոր-ստրուկները, հայ ժողովրդի ապագան խորտակել ցանկացող տականքները, այն պահից, երբ առաջին մեքենաները դուրս եկան ծառայության, սկսեցին իրենց հատուկ բանսարկություններով, հերյուրանքներով ցեխ շպրտել, կասկածի տակ առնել, հեղինակազրկել դեռևս նոր-նոր իր քայլերը կատարող կառույցին, իսկ ավելի փորձառու տականքները նույնիսկ դա կոչեցին« Ն.Փաշինյանի անձնական գվարդիա»։

Ծիծաղելի է՞։ Ոչ, սոսկալի է այդպիսի «աբիժնիկների»գոյությունը։ Իսկ նպատակը նույնն է՝ թույլ չտալ երկրի զարգացումը, օրինական պետության կառուցումը, կարգ ու կանոնի հաստատումը, ի վերջո, ժողովրդին ոտքի կանգնելը։ Դա նաև իրենց կաշին փրկելու, թալանածը, կատարած ստորությունները չբացահայտելու համար է արվում։

Բայց ինչպես միշտ, հիմա էլ են սխալվում, «պողպատե»օրենքը կգործի, որքան էլ «քաղաքական» գրվեք, քանզի դա ժողովրդի ցանկությունն է, պատգամը, պահանջը։ Այն ժողովրդի, որին դուք արհամարհում էիք, ձեր անբարոյական տականքների, վարձաժամով ծառայող ստամբուլա-դուբայական բիրժաներից արտաքսված« մայր ռոզաների» բերաներով՝ ժեխ, ոչխար, բոշա ու այլ մակդիրներով էիք կոչում, ձեր թանկարժեք հագուստներում «էլիտա» ներկայանալով։

Զզվելի է, երբ մարդը իր հոգին ծախում է սատանային՝ մի քանի գռոշով, ավելի զզվելի է,երբ այդ լպրծուն սողունը իրեն ՄԱՐԴ է կարծում, նաև հոխորտում։

Հ.Գ. Սողուն անբարոյականներ, ինչ էլ անեք, ասեք, միևնույն է։ Տրվել է Նոր Հայաստանի, կարգ ու կանոնի, օրենքի դիկտատուրա հաստատելու մեկնարկը, և դա չի ընդհատվելու. ԴԱ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՀԱՆՋՆ Է, ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ, ԵՐԱԶԱՆՔԸ։

Հա, մեկ էլ այդքան շատ մի «կպեք»Ն. Փաշինյանին, նա միայն կատարում է ժողովրդի պահանջը, տրված մանդատը, իսկ դա «պողպատյա է»։ Չկատարեց, կփոխենք։ Նիկոլը չէ, ով ուզում է լինի, դատապարտված է կատարել ժողովրդի կամքը, ցանկությունը։ Հետ վերադարձ չի՛ լինելու, որովհետև այս երկիրը անտեր չի, մենք՝ հայ ժողովուրդն է տերը մեր երկրի…

Բարի ծառայություն մաղթենք մեր նորօրյա ոստիկաններին…

Оставьте комментарий