Ռուսաստանի որոշ հարուստ «Հայերը» վախի մեջ են պահում պարկեշտ մարդկանց … Օգտատիրոջ ահազանգը

Մարտի Րոսյան Ֆեյսբուքյան օգտատերը գրում է.

Ես արդեն գրել եմ այն մասին, թե Ռուսաստանի որոշ հարուստ «Հայերը» ինչպես են վախի մեջ պահում ազնիվ ու պարկեշտ մարդկանց, սարսափելի սրիկայություն կազմակերպում նրանց հանդեպ, ովքեր աջակցում են ժողովրդին ու Նիկոլ Փաշինյանին։

Ես շատ տեղեկություններ եմ ստանում այն մասին, որ հների և Արա Աբրահամյանի դրածո մարդկանց կողմից ղեկավարվող կազմակերպությունների ու համայնքների անդամները հե՛նց իրենք են մատնացույց անում ու կեղծ հաղորդումներ ուղարկում Ռուսաստանի դատախազություն և ԱԴԾ իրենց իսկ ազգակից եղբայրների ու քույրերի մասին։

Այսօր սարսափելի սկանդալ է ծագել հայկական ամենամեծ համայնքներից մեկում՝ Սոչիում ։ Պարզվում է, որ Վարդան անունով խոշոր գործարարը հրաժարվել է պաշտպանել քոչարյանական հանցավոր գաղափարները, որի պատճառով մինչև ընտրությունները երկար ժամանակ նրա հասցեին սպառնալիքներ են տեղացել։

Արա Աբրահամյանի «Սուրբ Սարգիս հայկական համայնք» ՀԿ փոխնախագահ Համբարձում Մխիթարյանը, իր գործընկերների հետ միասին, դատախազություն և ԱԴԾ ուղարկել է Փաշինյանին սատարողի մասին տասի կարգի ստահոդ ու կեղծ մեղադրանքներով լցված հաղորդումներ։

Դատախազության կողմից կատարված ստուգումները ցույց են տվել, որ դրանք հերյուրանք են։ Դատախազն ինքն է ասում, թե «ինչքան մեծ է եղել իր հիասթափությունն ու զարմանքը, երբ տեսել է, որ նման ստոր քայլ անում է համայնքի մի ներկայացուցիչը իր մյուս հայրենակցի հանդեպ»։

Սոչիում բնակվող և ո՛չ մի այլ ազգ, բացի հայից, նման ստորությամբ չի զբաղվում ։ Կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանին օր առաջ փոխել Ռուսաստանում Հայաստանի դեսպանին և այն հյուպատոսներին, որոնք զբաղված են տեղերում նման անառողջ մթնոլորտ ստեղծելով ։
Ամոթ ձեզ!

Оставьте комментарий