Իշխանիկ, այդքան մեծ-մեծ մի փրթի, որ հետո կարողանաս փրթածդ կուլ տաս ․․. Սոնա Արշունեցու դիպուկ գրառումը

Սոնա Արշունեցին գրում է.

«Հայաստան» դաշինքը ութ ամիս շարունակ փողեր էր բաժանում, փողով մարդկանց էր առնում, հիմա էլ է առնում, ցավոք իշխանությունները չդիմեցին սահմանադրական դատարան պարզելու, թե որտեղի՞ց այդքան միլիոնները, օդի՞ց էր բռնել… հիմա Քոչը Փաշինյանի վրա բողոք է ներկայացրել, թե իբր պետական ռեսուրսների հաշվին է ընթացել Փաշինյանի քարոզարշավը ու պահանջում է, անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։

Չգիտեմ ո՞վ է այդ հանճարեղ մտքի հեղինակը, սակայն մի թե՞ Քոչը տրամաբանելու կարողությունից իսպառ զրկվել է, իշխանության զավթելու, ամեն գնով վրեժխնդիր լինելու մոլուցքով տարված, անգամ Իշխանիկին է և Գեղամիկին է ընտրել իրեն դասատու, ուղղորդում են իրենց ցանկալի ուղղություններով, էլ չգիտի, որ եթե նոր ընտրություններ լինեն, խորհրդարան մտնելու համար բավարար ձայներ ընդհանրապես չեն հավաքելու, ինչպես «Պատիվ ունեմ»-անպատիվների դաշինքը չհավաքեց բավարար ձայներ…

Վստահ եմ փողով ձայն տվողներից շատ-շատերն են հիմա զղջացել ու նույն սխալը չեն կրկնելու։ Քոչը դատական գործերը վրան նախ իրավունք չուներ մասնակցելու ընտրություններին, ինքը չգիտի՞, որ իր տակը լիքը կեղտեր կան, ասա ու՞ր ես հրահրում իրավապահներին, որ բացե՞ն բոլոր քնած գործերդ, անգամ բացեն քվեաթերթիկներով զմրսված պարկերը ու սկսեն հաշվել քվեաթերթիկները, և բացահայտեն, թե ինչ կեղծիքներով ես երկու ժամկետ բռնազա վթել Հայաստանի նախագահի աթոռը…

էստեղ են ասել, զոռով-զոռով մեղվի փեթակը փայտ է մտցնում… նույնն էլ այս ընտրություններին, որ ընթացավ համատարած ընտրակաշառքով… ԱԱԾ-Ն, իրավապահ մարմինները պետք է հետամուտ լինեն հայտնաբերված բոլոր ընտրակաշառքի դեպքերն ի մի բերեն և հակընդեմ գործ հարուցեն «Հայաստան» դաշինքի դեմ…

Բոլորս էլ լավ գիտենք, որ փողի ուժով հավաքեց այդ ձայները, շատերն էլ վախից ձայն տվեցին, քանզի համ փողն էին տալիս, համ էլ ահաբեկում, որ անպայման մասնակցեն ընտրություններին ու իրենց ձայները տան «Հայաստան» դաշինքին։

ՈՒՍՏԻ ՊԵՏՔ Է ԱՆՀԱՊԱՂ ոստիկանությունում գրանցված բոլոր ընտրակաշառքների ապացույցներն ի մի բերվի և հակընդեմ հայց ներկայացվի, որ «Հայաստան» դաշինքը զրկվի խորհրդարան մտնելու իրավունքից, հանցագործները Խորհրդարան մտնելու իրավունք չունեն, դեռ խորհրդարան չմտած Իշխանիկը մեծ-մեծ հաչում է, թե մտնելով խորհրդարան օր արև չեն տալու Փաշինյանին…

Ի՞նչ է Փաշինյանն անտե՞ր է, այ ողորմելի, Փաշինյանի թիկունքին է մի ամբողջ անկաշառ ժողովուրդ է կանգնած, էս քեզ դրել ես կինոյի տղի տե՞ղը… այ ձկնիկ դու քեզ հայելու մեջ նայել՞ ես, ոնց որ փողոցային մի լակոտ լինես, այ թալանչի, հիշում ես ոնց էիր փախնում ոստիկաններից, այսինքն քեզ էին փախցնում, վախից միզել էիր տակդ… դու ի՞նչ գործ ունես խորհրդարան մտնես, որ մի բան էլ մեր լեգիտիմ վարչապետին ահաբեկես, օր արև չտալու մասին բարբաջես, այ վիժվածք…

Դաշնակցությունն ինչքան է որակազրկվել, որ այսօր քեզ պես թեթևսոլիկ, անգրագետն է ներկայացնում 130 տարվա ճանապարհ անցած դաշնակցությանը, Էլ չեմ ասում Քոչի մասին, որ հույսը դրել է ձեր վրա, որ պետք է Նիկոլին տապալեք և իրեն բերեք իշխանության… էս ինչ երազանքների մեջ եք ամբողջ դաշինքով։

Հա, չմոռանամ զգուշացնել, Իշխանիկ այդքան մեծ — մեծ մի փրթի, որ հետո կարողանաս փրթածդ կուլ տաս, ասածներիդ տակից դուրս գալ կարողանաս… մի օր էլ Քոչը քեզ տված դոլարներն է հետ ուզելու, հիշիր,,, դեռ ու՞ր ես, շա՜տ ջրեր են հոսելու, պատասխան տալու ժամն էլ է գալու, այն, որ հինգ ամիս Գեղամիկի հետ յալանչություն էիք անում, ձեր հայրենասիրական զեղումներով փորձում էիք ժողովրդին ոտքի հանել, հեղաշրջում անել և անընդհատ վարչապետին հող հանձնող էիք պիտակում, գալու է ժամը, որ իրական հող հանձնողները կանգնեն օրենք առաջ , ինչպես նաև դուք՝ դաշնակներդ, վզգոն և շատերը լիքը պատասխաններ ունեք տալու…

Ուզում եմ ասել, լեզուդ ատամներիդ հետևում պահի, բաներ մի ասա, որ դրանց տակից չես կարողանալու դուրս գաս, հիշի՛ր, այլևս թավիշ չի լինելու, մեկ էլ տեսար պողպատե մուրճի մի հարված էլ քո գլխին գա։

Оставьте комментарий