Սկսվել է պողպատե ցունամին․Նիկոլը կատարեց իր խոսքը, պողպատն աշխատում է

Ըստ լրատվամիջոցների՝ Սյունիքի հասարակ քաղաքացիները, որոնք ոչ մի մասնակցություն չեն ունեցել հանքի թալանին, տեղական իշխանիկների թալանին, այլ ապրում են սովորական կյանքով, աշխատում են ու պահում իրենց ընտանիքները, այս օրերին ցնծության մեջ են:

Ասում են. «Պրծանք դրանցից, ապրի Նիկոլը, որ պողպատն աշխատում է»: Հիշեցնենք, որ քիչ առաջ կալանավորվեց Քաջարանի՝ քաջարանցիների կողմից մերժված քաղաքապետ Մանվել Փարամազյանը, հերթի մեջ է իրեն ռեմբոյի տեղ դրած Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը:

Հիշեցնենք, որ դրանից հետո Կալանավորվել են նաև նրանց կամակատար գյուղապետերը:

Оставьте комментарий