Ձեր լկտիությունը սահման ունի՞ այ վիժվացքներ… Գայա Արզումանյանի հզոր հարվածը վարչապետին քննադատողներին

Գայա Արզումանյանն իր ֆեյսբուքյամ էջում գրել է․

Լավ ձեր լկտիությունը չափ սահման ունի՞, ստամոքսը լիքը թողնելու համար Արցախը վերածել կոպեկի ու դրանից հետո չդադարել՝ ազգային արժեքներից և հայրենասիրությունից խոսե՞լ։

Լինելով Ազգային Ժողովի պատգամավոր, իմանալով իրականում ինչ է ասել Վարչապետ Փաշինյանը, ֆեյք էջից տարածել լկտի սուտ ընդդեմ գործող Գերագույն Գլխավոր Հրամшնատարի թե այժմ էլ կասեք չի ծառայել։

Հա՜, չի ծառայել, բայց ծառայողներին հիանալի սնունդ է տալիս, չի ծառայել, բայց ծառայողների աշխատավարձն է հնարավորինս բարձրացրել, չի ծառայել, բայց օդուժ է գնել, չի ծառայել, բայց դիրքերի մեծ մասը խմելու ջուր է տարել, չի ծառայել, բայց դիրքերի կանսերվի բանկեքը փոխարինում է գերժամանակակից տեսադիտարկման սարքերով, որից նեղվում է հակառակորդի ՊՆ նախարարը։

Չի ծառայել, բայց ծառայողների հագուստի, կոշիկի, ներքնաշորի որակն է բարձրացրել, չի ծառայել, բայց սեւազգեստ մայրերի առաջ խոնարհվել ու ձեռքն է համբուրում ու իր սենյակ ու բնակարան հրավիրում, ոչ թե ասֆալտին քարշ տալիս։

Ո՞վ եք դուք, ոչ մի սկզբունք չունեցող, փողի կուսակցություն եք դուք, որ խոսում եք բարձր արժեքներից, սակայն լկտի սուտ տարածելու համար ներողություն չեք խնդրում, ձեր հայտնի պատգամшվորին չեք կանգնեցնում, թերեւս դուք լավագույնն եք նկարшգրել ձեզ, ձեր տված ղազագրերով։

Оставьте комментарий