Որքան էլ ասածս տարօրինակ թվա, միեւնույն է, պետք է ասեմ … Գագիկ Քամալյանի կոչը

Գագիկ Քամալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է հետևյալ գրառումը.

«Ո՛չ մի վայրկյան չեմ փոշմանել, որ իմ հրապարակումներով աջակցել եմ Նիկոլ Փաշինյանին։ Այո՛, իմ քաղաքական պահանջների մեկ տոկոսն էլ չի կատարել նա, բայց ունենք այն, ինչ ունենք, ու որքան էլ ասածս տարօրինակ թվա, միևնույն է, պետք է ասեմ.

Անհատներից կարող ես հիասթափություն ապրել, ինչը նորմալ է, բայց երբեք չի կարելի խռովել մի գործընթացից, որի շանսերը թեկուզ կարող են մշուշոտ թվալ, միևնույն է, ելքեր փնտրելը աքսիոմատիկ անհրաժեշտություն է։

Վարչապետ ջան, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստեղծված է քարոզչական քաոս, և դուք այդ ամեն ինչի դեմ պայքարի մեջ չունեք ինստիտուտցիոնալ մարտավարություն, ապա անհրաժեշտ է լինում քաղաքական մարտավարության փոփոխությունը։

Դուք, լինելով զգայուն քաղաքական գործիչ, հստակ ձևով կհասկանաք, թե ինչի մասին եմ ես խոսում։ Քարոզչական քաոսը կատակ բան չէ, այդ ամեն ինչի հետեւանքները կարող են ծանր բեռ լինել երկրի բնականոն կյանքի և անվտшնգության համար։

Ժողովրդավարությունը սիրում է ուժեղներին, իսկ ուժը այն է, երբ քայլերն արվում են հստակ, այլ ոչ թե կես քայլ առաջ, երկու քայլ հետ սկզբունքով։ Ես ձեր դեմոկրատական հավատավորությանը չեմ կասկածում, մնում է չկասկածեմ ձեր դեմոկրատական հզորությանը նույնպես։

Գործեք, ժամանակն անգին է»։

Оставьте комментарий