Շատերը մտածում են որ Քոչարյանը պետք է համակերպվի պարտության հետ։ Չէ, չի հաշտվելու։ Այս կեղծ դատավարությունը վառ ապացույց է … Նարին Փայլակյան

Նարին Փայլակյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ազգով հետևում ենք ՍԴ-ում ընթացող տրագիկոմեդիային. ՀՀ «բերված» օրվանից քոչարյանական կլանը իշխել է ,ու հիմա չի համակերպվում մտքին որ էլ ինքը չէ այս երկրի տերը , ու չի կարող անել ինչ ուզում է։

Շատ անգամներ եմ նշել, որ գողապետը միայն Նիկոլ Փաշինյանի դեմ չի պայքարում , այլ ամբողջ հայ ժողովրդի` բոլոր նրանց, ովքեր վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ համարձակվել են դեմ գնալ իրեն։ Այժմ նա պատրաստ է իր ճանապարհից հեռացնել ոչ միայն նրանց ովքեր Նիկոլ Փաշինյանին է ընտրել , այլ յուրաքանչյուրին ով իրեն չի ընտրել, նույնիսկ նրանց ով ընտրակաշառքի, սպա ռնալիքի և ճնշման արդյունքում իրեն է ընտրել։

Քանի որ գիտակցում է, որ նույնիսկ նրանք են իրեն դեմ։ Շատերը մտածում են որ Ռոբերտ Քոչարյանը պետք է համակերպվի պարտության հետ ։ Ավելի միամիտները սպասում են նույնիսկ նրա մեղայականին։ Չէ , չի հաշտվելու։

Այս կեղծ դատավարությունը վառ ապացույց է, որ նա պատրաստ է յուրաքանչյուր ֆարսի , մենակ թե ավելի խորացնի հետպատերազմյան ճգնաժամը , ինչը կտանի երկրի թուլացմանը։ Միայն թե մի բան հաշվի չի առել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլեւս առաջվանը չէ, իր լծի տակ կռացած վախվորած հասարակությունը չէ ։

Հեղափոխության ու ազնիվ վարչապետի շնորհիվ հիմա ՀՀ քաղաքացին պահանջատեր է, ու այլեւս չի հանդուրժելու քոչարյանական կլանի ու իր խամաճիկ դաշնակների թալանը ։ Էնպես որ այն չստացված ներկայացումը, որը ընթանում է Սահմանադրական դատարանում, ավարտվելու է ժողովրդի ծափահարություններով։

Այլևս ոչ ոք չի համարձակվի դեմ գնալ ժողովրդին։ Դե՜, ոչինչ , թող մի փոքր էլ ժամանակ շահի (իր կարծիքով), մենք էլ գողապետության բեմադրած տրագիկոմեդիային կհետևենք։ Ում համար տրագեդիա , ում համար էլ կոմեդիա …

Оставьте комментарий