Սողունները միշտ էլ սողանցքներ են գտնում վերև սողալու համար

Կարդացել եք, թե իշխանությունների հանդեպ ինչ ատելությամբ ու թույնով ներծծված գրառում է արել Թևան Պողոսյանը։

Նա մեր դառը պարտությունը, որտեղ շատ քիչ են արցախցի զոհերը, գրեթե չկան գերիներ, որի ժամանակ Արայիկ Հարությունյանը իրեն պատռում էր, որ արցախի գրեթե բոլոր պաշտոնյաներն են փախել Հայաստան, որ տղամարդիկ ընդհանրապես կամ թաքնված են նկուղներում, կամ արդեն ճողոպրել են Հայաստան, և չկան, գոնե, մի տաս արցախցի, որ զենք վերցնեն հայրենիքը պաշտպանելու համար, թևանչիկը անձամբ ինքն էլ, որպես ղարաբաղցի զենք չի վերցրել իր հայրենի եզրերը պաշտպանելու համար, մեր պարտությունը համարում է խայտառակ և ասում, որ Հայաստանի կառավարությունը պետք է հրաժարական տա։

Այսինքն՝ սրա ասելով մեր հազարավոր հերոսների հայրենիքի համար տված կյանքը խայտառակություն է։Սա այն ղարաբաղցիներից է, որը երբեք արցախի պաշտպանությանը չի մասնակցել, բայց Հայաստանում միշտ համեղ պատառներից է օգտվել։ ԵՎ սա, որը նույնիսկ ծպտալու իրավունք չունի, որը միշտ պետք է ամոթից գլուխը կախ ման գա, մարդկանց աչքերին նայելու համարձակություն չունենա, ամպագոռգոռ գրառումներ է անում և ժողովրդի ընտրյալ վարչապետին ու նրա ղեկավարած կառավարությանը խայտառակ պարտության մեղավորներ համարում։

Այ, խայտառակ պարտություն քո նման ճղճիմ արարածներն են կրել, որոնք պատերազմի ողջ ընթացքում իրենց կանանց փեշերի տակ ծվարած են եղել։ Ասենք՝ դու, իսագուլյան գառնիկը և նմաաները։ Հաճախակի է այսպես լինում, որ հայրենիքի համար պաշտպանությանը չմասնակցած, ինչպես ասում են վառոդի հոտ չքաշած սրիկաները, կուրծք են ծեծում և ուրիշներին մեղադրում պատերազմում կրած պարտության համար։

Այո, դու սրիկա ու տականք ես, Թևան պողոսյան, դու ոչ մի անգամ չես մասնակցել արցախի համար մղված մարտերին, բայց միշտ օգտվել ես Հայաստանի պաշտոնեական բարիքներից, քանզի սողունները միշտ էլ սողանցքներ են գտնում վեր սողալու համար։

Գագիկ Հովհաննիսյան

Оставьте комментарий