Քոչարյանին շատերը նույն նժարին են դնում Սերժի հետ… Իհարկե, երկուսն էլ մեր երկիրը թալանել են, սակայն … Շանթ Մկրտչյանի դիպուկ պարզաբանումը

Քոչարյանի երեք ծանրագույն հանցանքները: Քոչարյանանին շատերը նույն նժարին են դնում Սերժի հետ: Միանշանակ երկուսն էլ մեր երկիրը թալանել են, սակայն Քոչարյանը արել է երեք ծանր հանցանք մեր Ազգի դեմ, ինչ Սերժը չի արել:

1)1999թ հոկտեմբերի 27- Նարիր Հունանյանի ձեռքով հարձակում Ազգային Ժողովի վրա, որի արդյունքում սպանվեց Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և վեց այլ պետական գործիչներ, ութ մարդ վիրավորվել: Քոչարյանը ազատվեց իր քաղաքական հակառակորդներից:

2)Գույք պարտքի դիմաց գործարքով, նա կոպեկներ գնահատելով մեր երկրի ունեցվածքը երկիրը տվեց ռուսներին: Հայաստանը ռուսական կողմին հանձնեց «Մարս», «Երևանի մաթեմատիկական մեքենաների»(Մերգելյանի ինստիտուտը), »Երևանի ավտոմատ կառավարման համակարգերի», «Երևանի նյութագիտության» գիտահետազոտական ինստիտուտ ՓԲԸ-ները և «Հրազդանի» ՋԷԿ-ի գույքահամալիրը: ՀայՌուսգազարդ» ընկերության, ՀՀ երկաթուղին, Մեծամորի ատոմակայանի շահագործումը և այլն: Այս ամենը պետական դավաճանության վառ օրինակ է:

3)2008 թ Մարտի մեկը… Կարծում եմ մարտի մեկի դեպքերը հիշեցնելու անհրաժեշտություն չկա, դուք ինձանից լավ ամեն բան գիտեք: Եթե 1-ին երկու կետով նրան մեղադրանք չի առաջադրվում, միայն նրա համար, որ չենք կարող այժմ Ռուսաստանի հետ թշնամանալ, 3-րդ կետով քրեական գործը կա, գործը մտել է դատական փուլ, ու ինչքան էլ փորձեն Ռոբի պաշտպանները ձգձգեն դատը, ինչքան էլ դատարանը օրենքը պաշտպանելով, ու ամեն բան անելով, որպեսի Քոչարյանի իրավունքները պաշտպանվեն, որ հետո ոչ մի եվրոպական դատարան չկարողանա բեկանել մեր դատարանի դատավճիռը ձգձգի գործը, մեկ է, գործը հասնելու է դատավճռին, ու դատարանը նրան մեղավոր է ճանաչելու:

Անկեղծ ասաց ինձ համար մեկ է քանի տարի Քոչարյանին կտա դատարանը, միայն թե նա նստի, իսկ այդ պահին կբացվեն նոր քրեական գործեր նրա դեմ, ու դեռ էլի դատեր կլինեն, ու տարեց տարի նրա պատժաչափը միայն կավելանաու չի նվազի, ու ինքը այլևս այնտեղից դուրս չի գա:

Քոչարյանն էլ է դա շատ լավ գիտակցում, դրա համար ելել է կենաց մահու պայքարի Նիկոլի դեմ: Ես զարմանում եմ մարդկանց վրա, ով մեղադրում է Նիկոլին, թէ ինչի՞ Քոչարյանը մինչ այժմ նստած չի: Այդ մասին կգրեմ վաղը՝ Փաշինյանը թէ Քոչարյանը վերնագրով:

Оставьте комментарий