Ականջներիդ оղ արեք ծառուկյանականներ, վանեցյաններ և դաշնակներ. ժողովուրդը շատ լավ է հիշում … Ալիս Սողոմոնյանի դիպпւկ անդրադարձը կայանալիք հանրահավաքին

«ԱԽՊԵՐ-ՏՂԵՐՔ» ԴԱՇՆԱԿՆԵՐԸ, ծԱՌՈՒԿՅԱՆԸ Եւ ՉԵԿԻՍՏ ՎԱՆԵՑՅԱՆԸ.

Անչափ արագ փոխվեց իրավիճակը, փոխվեց նույնպես իրեն անհաղթ առյուծ պատկերացնող ծառուկյան գագոյի կարգավիճակը: ԲՀԿ-ականները ասում են, թե իրենց առաջնորդը քաղաքական բանտարկյալ է: Լավ էլի, այդ երբվանից է գողը և բռնաբարողը համարվել քաղբանտարկյալ:

Ծառուկյանականները նաև հայտարարում են, թե ի՞նչ կարիք կար ձերբակալելու, եթե իրենց շեֆը ազատության մեջ չէր ազդում դատական գործընթացին: Տո այ ոչխարագլուխներ, մարզերում մինի հանրահшվաքներ անելը, իր գողությունների, իր արած կեղծիքների, չվճարած պետական հարկերի վերաբերյալ մոռանալով՝ գիշեր ու զոր իշխանության վրա բացեիբաց վայրահաչելը միջամտություն չի, բա ի՞նչ գրողի ցավ է: Եւ այժմ լոպպազացած, սակայն արդեն լռած ծառուկյան գագոյի բացակայությամբ «ղազագրերի» հեղինակներն են պատրաստվում, այսպես ասած, «մեծ հեղաշրջում անել»:

Այնտեղ ծառուկյան գագոյի տեղը «ներկա կլինի» մի մեծ պաստառ՝ գագոյի մեծադիր նկարով: Մինչ բանտարկվելը ծառուկյան գագոն կամովի՞ն էր հաբռգել, թե՞ նրան հուշել էին, թե քո դատից առաջ հայտարարություն արա, որ «մի զարկով 1000… ճանճ ես սպանելու»: Եվ այս քաջ նազարի «թափին» հավատաց մի ներքին ազգադավ վանեցյան չեկիստն ու հայտնվեց գագոյի կողքին: Հումորաշատ գյումրեցիք արթուր վանեցիանին շատ բնորոշ մականուն կպցրին՝ «Շպիոն Օնիկ»: Ապա դաշնակներն աշխուժացան, և տվյալ 3-ը, որ կուսակցություն են կոչվում, պատրաստվում են… Արարատ լեռան վրա քար նետելու անպտուղ արարքին, որ իրենց ասելով «մեծ հանրահավաք» է կոչվում:

Մի բնորոշ զուգահեռում անեմ: Երբ տարիներ առաջ սեռժիկ սարգսյանը ՎԵՐԱՇՐՋԱՆԱՌԵՑ «դոդի գագո» բառերն, ու սեռժիկի ջահել շնիկները սկսեցին գագոյի վրա հաչել այդ բառերի վանկարկումներով, ի՞նչ արեց ծառուկյան գագոն: Նա իր կուսակիցների ձեռամբ գրված որոշ գրություններով փորձեց սեռժիկին հակադարձել, Անգամ վախեցնել, սակայն… անչափ արագ սսկվեց: Ինչո՞ւ սսկվեց գագոն: Շատ պարզ է, որ վախեցել էր, թե սեռժիկը քննություններ կսկսի իր բազում օբյեկտներում: Մաքուր աշխատող գործարարն ինչո՞ւ պետք է վախենա ստուգումներից: Ուրեմն մաքուր չի աշխատել:

Ուրեմն արդարացի է, որ իր բիզնեսը կառավարող մարդը հիման դատարաններում է, ինչպես այժմ ինքը՝ ծառուկյան գագոն: Իսկ հիմա՞, երբ այդ ստուգումներն արդարացիորեն սկսվել են և կեղծիքների լիքը բացահայտումներ են ջրի երես դուրս եկել, գագոյի շնիկները փորձում են հանրահավաքով դրա առաջն առնել: Հակառակի պես էլ նորանոր գործեր են բարդվում խեղճ և կրակ գագոյի անուղեղ գլխին: Սեպտեմբերին էլ նրա վրա մի նոր բացահայտումով դատшխազությանը դիմեց բնապահպանության նախարարը:

Այս ի՞նչ եղավ Գագոյին, որ եկեղեցի՜ է կառուցել, թվում է թե հավատավոր մարդ է, սակայն ահա Աստված էլ երես թեքեց խեղճ ու կրակից, և փորձանք փորձանքի հետևից գալիս են, հա՜ գալիս: Եվ ահա, Աստծու անեծքն էլ վրեքը՝ երեք կուսակցություն՝ բարգավաճը, հայրենքն ու դաշնակցությունը պատրաստվում են հարահավաքի: Ովքե՞ր են սրանք՝ ժողովրդից այդ մերժվածները: Իր կուսակցության անունը «Հայրենիք» դրած այդ չեկիստ դավաճան վանեցյանը ինչքանո՞վ է հանուն հայրենիքի ցավում: Կարծեմ մեծ կապեր ունի Ռուսաստանի հետ, անգամ նրանց կողմից որակավորվել է որպես «кандидат», ասել է, թե՝ ապագա, այսպես կոչված, իշխանավոր:

Սա՞ է այս չկայացած ընդդիմադիրի հույսը: Իսկ պառլամենտական ընտրությունների մեջ խայտառակված դաշնակները այժմ գոնե ԲՀԿ-ականների հովանու ներքո գուցե թե մի քանի տասնյակ համակիրներ ունենան հանրահավաքում: Շա՞տ եք նեղված, այ պնակալեզ դաշնակներ, որ ռոբիկի և սեռժիկի տված լափամաններից զրկվել եք և ձեր գողացածը կոծկելու համար ձեզ պատեպատ եք տալիս: Ողբամ ձեզ, անինքնասեր, անողնաշարավոր ազգադավներ:

Հույս չունենաք, թե ինչ-որ բանի կհասնեք, դուք շատ շուտվանից եք ժողովրդից մերժված: Դուք այն դաշնակները չե՞ք, որ 2016-ին սեռժիկ սարգսյանին ընտրեցիք վարչապետ՝ մոռանալով նրա տված «երդումը», թե ինքը չի հավակնում տվյալ պաշտոնին: Ինչ որ շատ մոռացկոտ չե՞ն էս դաշնակները: Թունդ դաշնակ արծվիկ մինասյանն էլ շատ շուտ մոռացավ, որ հեղափոխությունից հետո իշխանության մաս էր կազմում և հիմա բարգավաճականների թևերի տակ է մտել՝ բարբաջելով, թե այն, ինչ տեղի է ունեցել ծառուկյանի հետ, արդարադատության հետ ոչ մի կապ առնչություն չունի:

Այժմ տեղին չէ՞ մտածել, որ իրար հետ «ախպեր-տղերք» եղած այդ 3 կուսակցությունների այս արհեստածին միությունն միայն ԱԲԻԺՆԻԿՆԵՐԻ միություն է՝ զուտ անձնական շահերի վրա ստեղծված: Մի քանի խոսք հատուկ ծառուկյան գագոյի համար, ով ընդամենը հարստությունից շլացած և զարմացած երեխայի պես է իրեն դրսևորում, Ու իրեն էլ որ ուղղությամբ ցանկանում են, այն ուղղությամբ էլ տանում են: Թե չէ գագո ծառուկյանի ինչի՞ն էր պետք հակառակ գնալ հենց իր այն կարծիքին, որ 2018-ին արտահայտել էր՝ սեղմելով Հեղափոխությամբ հաղթանակած Նիկոլ Փաշինյանի ձեռքը:

Ժողովրդի ասացվածքը, թե՝ «էշին նստելը մեկ ամոթ, իջնելը՝ 2 », գագո ծառուկյանն այդպես էլ չըմբռնեց: Նա, որ մի անգամ նստել էր էշին, որից իջավ, երբ սեռժիկը մատ թափ տվեց իր վրա, այդ 2 ամոթները կրկին վերցրեց իր վրա: Մարդ է՞լ այսքան անինք նասեր լինի, որ ծառուկյան գագոն է: Հանրահավաքում ծառուկյան գագոյի հույսը ովքե՞ր են: Նրանք, որոնք իր կուսակցության օգտին ձայն են տվել ղազագիր ունեցողներից ստացած գումարների խաթե՞ր: Կամ էլ նրա՞նք, ովքեր գործից ազատվելու ու մի քանի կգ բրնձի և ալյուրի նպաստից զրկվելո՞ւ վախից են մասնակցելու: Կարծեմ պառլամենտական վերջին ընտրություններին մի քանի 100-ի չափ էլ դաշնակները և հանրապետականներն են ձայն ստացել:

Պատկերացնենք, թե նրանք էլ միացան հանրահավաքին: Սա՞ է ձեր, այսպես ասած, «հուժկու» հանրահավաքի էլեկտորատը: Խղճամ ձեզ, երազանքների գիրկը անցած «հեղափոխականներ»: Դուք այդպես էլ չսիրեցիք մեր այն Հայաստանը, որ հազիվ ազատվել է ռոբա-սեռժական դաժան ռեժիմից: Եւ այսօր դուք ձեր անբովանդակ օրակարգով հանրահավաքի եք պատրաստվում վերջին քսան տարիների մեջ հազիվ արդար ընտրություններով հաղթանակած ժողովրդավար իշխանության դեմ: Սա՞ է Հայրենիք սիրելու ձեր ձևը: Փաստորեն ձեզ դուր չի գալիս, որ լեգիտիմ իշխանություն է ընտրված:

Թե՞ ձեզ շատ են դուր գալիս արդեն քաղաքական աղբանոցի մեջ հայտնված նախկին ռեժիմի ուժերը, որոնք ձեզ օգնում էին ժողովրդից փշրանքներ գողանալ, իսկ իրենք բացահայտ թալանում էին: Ամոթ, եթե դուք հայ եք: Վերջում ասեմ ձեզ, ծառուկյանականներ, վանեցյաններ և դաշնակներ, ժողովուրդը շատ լավ է հիշում, թե ինչից է ազատվել: Հիշում է նաև, թե ձեր այս անտեղի տվայտանքի հետևում ովքեր են կանգնած: Եվ այդ ժողովուրդը ձեզ թույլ չի տա, որ փորձեք անցյալի դաժան ռեժիմը վերադարձնել: Սա ականջներիդ օղ արեք

Оставьте комментарий