Իրենց երեխաների ապագան 3 հազար դրամով ծախած երեք մանեթանոց լացողները … Ռեգինա Պրազյանի ոչնչացնող գրառումը

Եկեղեցուն կից կիսակառույցում բռնաբարությունների հեղինակի կառուցած եկեղեցու բացման արարողության՝ էն իրար բերանից խորոված փախցրող անձանց տեսանյութից հետո՝ այսօր Ծառուկյանի խաթր հավաքվածների նողկալի պահվածքն էր զավեշտալի ։

Շրջան են կազմել անչափահաս լակոտներ և լուկուտներ ու թվում է Ծառուկյանի հետույքը լիզողների մրցույթ լինեին հայտարարած։ Բաթլին մասնակցող կանանցից անինքնասեր երևի իրենց ամուսիններն ու զավակներն են, որ թողել են այդ հիստերիայի պոռթկումներով կանայք տեսախցիկների առաջ մեյդան ընկնեն ու իրենց հոգու աղքատությունն ու ստրուկի կարգավիճակը ցուցադրեն ՝ հանուն իրենց աղքատության ճիրանները գցած «բարերարի»:

Իրենց ծափահարող էն անչափահասների քմծիծաղը չնկատելով հանդերձ ծափերից ուրախացած Ծառուկյանի ցավը տանելուց հետո Քոչարյանի ցավն էլ տարան։ Վախենում եմ 1-ին տեղը ընկնողի փողը տան միայն Ծառուկյանի ոտքերը լվանալուց ու ջուրը խմելուց հետո։

Հուսով եմ ղժղժոցի արդյունքում համապատասխան տեղերը պատռած կանանց համապատասխան տեղերի կարման պրոցեդուրայի ծախսերը Դոդը իր վրա կվերցնի համապատասխանաբար ասենք թե։ Իրենց երեխաների ապագան 3 հազար դրամով վաճառած երեք մանեթանոց լացողները իրենց պես էլ իրենց երեխաներին են դաստիարակում երևի։

Ըստ իս կանայք են մեր երկրի ապագան, սակայն արժանապատիվ, բարձր բարոյական արժեքներ ունեցող, կիրթ և զուսպ կանայք, որոնք որ պետք է ծնեն արժանապատիվ և դաստիարակված սերունդ ու սնեն նրանց հայրենասիրությամբ ու հպարտությամբ, աշխատասիրությամբ ու բարոյական վեհ արժեքներով։

Եթե մեզանից յուրաքանչյուրը այժմ չմտածի երկրի գալիք ապագայի մասին՝ ապա մենք բոլորս դատապարտված ենք կործանման։ Մենք պետք է փոխենք մեր հասարակությանը, որ շենացնենք մեր սուրբ Հայաստանը, այլ ոչ թե կործանենք ծախված փնթիների կույտի բղավոցների ներքո։
ԵՒ իրոք…. Ներսից է փրկությունը, քանզի ներսից ենք փչացած!!!!!!!

Оставьте комментарий