Այս մարդը բեխաբար է՝ ինչ է տեղի ունենում. Շատ լավ հիշում ենք 2004-ի ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը, երբ տեղի ունեցավ հետևյալը .․․ Լևոն Բարսեղյան

Civic.am-ը գրում է. Ընտրությունից առաջ Փաշինյանի իշխանությանը քառասուներկու օր տվող Ռոբերտ Քոչարյանը, որը հայտարարում էր՝ «Կրելու ենք, սրանց ջարդելու ենք իրենց հարթակներում» ու հաշվում այս իշխանությանը «մնացած ժամերը»՝ հայտարարելով՝ «այս իշխանութանը մնացել է 42 օր», պար տությունից հետո հիմա էլ 1,5 տարի է տալիս այս խորհրդարանին՝ հայտարարելով, թե իր կանխատեսմամբ՝ 1.5 տարի հետո նորից արտահերթ ընտրություններ են լինելու։

«2018 թ-ից հետո արտահերթ ընտրությունները եղել են 2,5 տարի անց, քանզի այս իշխանությունը պրոբլեմներ լուծող չէ, այլ պրոբլեմներ ստեղծող է, իմ կանխատեսումն է, որ մենք, մեծ հավանականությամբ արտահերթ ընտրություններ ունենալու ենք մոտ 1,5 տարի հետո։ Հասունանալու է նոր ընտրությունների պահանջարկը»,- «Հայաստան» դաշինքի ժողովում հայտարարել է Քոչարյանը։

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ ակումբի» նախագահ Լևոն Բարսեղյանը կարծում է, որ իրականությունից հեռու հայտարարությունների համար Քոչարյանը քաղաքական պատասխանատվություն է կրում։ «Եթե հայտարարությունը քրեական հանցակազմ չի պարունակում կամ քաղաքացիական օրենսգրքով պատասխանատվության մեխանիզմներ չի պարունակում, պատասխանատվությունը լինում է քաղաքական, այսինքն՝ մարդը կարող է մի բան ասել, մի բան խոստանալ, մի բան կան խագուշակել եւ հանրությունը ըստ այդմ գնահատում է, թե այդ մարդուն որքանով լուրջ ընդունեն կամ լուրջ չընդունեն։

Այս դեպքում՝ «48 ժամ հետո սրանք իշխանություն չեն ունենալու» կամ «մենք ենք լինելու իշխանություն» հայտարարություններ ով էլ անի՝ դրանք հետո քաղաքական պատասխա նատվության են բերում։

Մարդիկ հետո սկսում են դատողություններ անել, թե այս մարդուն ինչքան լուրջ ընդունեն կամ չընդունեն»,-նշեց Բարսեղյանը։ Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի նոր հայտարարությունը 1,5 տարվա հետ կապված շատերին կասկածելու տեղիք տվեց՝ թե նույն մա՞րդն է, կարո՞ղ է իր կրկնակն է «Որովհետեւ ողջամտությունը պահանջում էր, որ 1-ին հայտարարությունից հետո պետք է պատասխանատու քաղաքական գործիչը ներողություն խնդրեր հանրությունից, ասեր՝ սխալվել ենք, մեղավոր ենք, հետո նոր անցներ առաջ, սակայն մարդը մե ղավորության զգացում չունի ու հիմա ասում է՝ տարի ու կես, արդեն դառնում է անլուրջ եւ լուրջ մեկնաբանություն տալ այս հայտարարություններին՝ անիմաստ է»։

Լևոն Բարսեղյանի դիտարկմամբ՝ ընդհանրապես լուրջ հակասություններ կան Քոչարյանի տարբեր տարիների, տարբեր ժամանակների հայտարարությունների միջեւ։ «Այս մարդը անտեղյակության համախտանիշ ունի, բեխաբար է՝ ինչ է տեղի ունենում, թե իրեն են խաբում կողքից։

Ես էս մասին խոսել եմ մի քանի անգամ, դա կոչում եմ բոժոժի համախտանիշ, այսինքն՝ ինչպես բոժոժի մեջ է թրթուռը ապրում ու արտաքին աշխարհին ծանոթ չի լինում, իրեն միշտ գալիս, պատմում են, գովում, վերջում հրապարակային մի բան է ասում՝ պարզվում է հանրային ընկալումներին խիստ հակառակ եւ հակասող միտք է ասել և մարդիկ ոչ թե քննադատում են արդեն, այլ ծաղրում, ծիծաղում եւ հեգնում են»,-ասաց փորձագետը՝ հավելելով.

«Մարդը ժողովրդավարության հետ երբեք ընկերություն չի արել, շատ լավ հիշում ենք իր կառավարման տարիները՝ 2004 թվականի ապրիլի տասներկուսի լույս 13-ի գիշերը, ապրիլի երկուսը 2002 թվականի՝ «Ա1+»-ի եթերազրկումը, շատ լավ հիշում ենք Լեւոն-Տեր Պետրոսյանի հրաժարականից հետո, երբ իրեն լրագրողները հարցրեցին՝ կարո՞ղ է առաջադրվի նախագահի թեկնածու, ասեց՝ չէ, Սահմանադրության հետ խնդիրներ կան և 1-2 շաբաթից կեղծ տեղեկանք ճարեց և էդ խնդիրները հաղթահարեց։

Հիշում ենք Մարտի մեկը»։ Քոչարյանը, ըստ Լևոն Բարսեղյանի, բազմիցս ապացուցել է, որ թքած ունի ժողովրդավարության վրա. «Եվ հանրային կամքը, որը ամրագրված է Սահմանադրության մեջ, և որում ասվում է, որ իշխանության ակունքը ժողովուրդն է՝ իր համար ոչինչ չարժե կամ արժե ընդամենը իր հայեցողական մոտեցումը՝ եթե ինձ են ընտրում, ուրեմն մարդիկ առողջ են, եթե ինձ չեն ընտրում՝ վատառողջ են, սա ֆաշիզմ է, սա ֆաշիստական մոտեցում է, ու ուղղել այդ մարդուն, այդ տարիքում, այդ կենսագրությամբ ուղղելը անիմաստ է»,-տեսակետ հայտնեց Բարսեղյանը։

Նրա խոսքով՝ ուղղակի պիտի հրապարակայնորեն սաստ ել Քոչարյանին, ասել՝ մարդկանց մի վիրավորիր, ժողովրդին մի վիրավորիր. «Որովհետեւ մեր ջանով ապրել ես, դարձել նախագահ, դարձել միլիոնատեր, միլիարդատեր, հիմա ինչ է թե, չես ընտրվել՝ մարդկանց սկսել ես վիրավորել։

Տգիտության վառ ապացույց է ժողովրդավարության էությունը չհասկացած մարդու։ Շուրջ բոլորը երևի չեն հասկացել, որ պետք է իրեն հուշեն հնարավորինս լուռ մնա, չխոսի ուղղակի։ Չխոսի, որովհետեւ դա խորհրդավորության ինչ-որ նշան է։ Լիքը իմաստուն մարդիկ, Դիոգենեսը, օրինակ, որոշել էր չխոսել, սակայն Քոչարյանը քանի գնում, խայտառակ բաներ է հայտարարում»։

Оставьте комментарий