«Հայաստան» դաշինքի չորս պատգամավորի թեկնածու կալանավորված են ու այդպես էլ Քոչարյանին չտեսանք դատարանների դիմաց … Լյովա Եղիազարյան

Լյովա Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.

«Հայաստան» դաշինքի 4 պատգամավորի թեկնածու կալանավորված են և այդպես էլ դաշինքի փաստացի ղեկավար Քոչարյանին չտեսանք դատարանների դիմաց`ի պաշ տպանություն նրանց։

Ես այդպիսի բան չեմ տեսել ընդդիմության ոչ մի առաջնորդի կողմից։ Սա նշանակում է, որ հայտնի բժիշկ Չարչյանը, Սյունիքի համայնքապետերը ընդամենը միջոց և գործիք են եղել Քոչարյանի ձեռքին իր անձնական նպատակները իրագործելու համար։

Սա պետք է հասկանան այն մարդիկ, ովքեր դեռ կանգնած են նրա կողքին և հավատում են նրա անիրագործելի խոստումներին։
Նա տանուլ է տվել։ Նա այլևս ձախողակ քաղաքական գործչի կերպար է։ Հեռու չէ նաև այն ժամանակը, երբ իրավական լուծում կստանա նրա քրեական անցյալը։

Оставьте комментарий