Մի քանի մութ պատմություն Օնիկ Գասպարյանի և Յուրի խաչատուրովի անցյալի մասին

«Ազնիվ Դատավոր» ֆեյսբուքյան օգտատերը գրել է.

Մի քանի մութ պատմություն Օնիկ Գասպարյանի եւ Յուրի խաչատուրովի անցյալի վերաբերյալ: Սովետի փլուզումից հետո, երբ սկսվեցին հայ ադրբեջանական առաջին բախումները, Իջևանի սահմանին ռազմական գործողություններ սկսվեցին ու ստեղծվեցին կամավորական ջոկատներ։ Այդ օրվանից՝ «Ճուտ» մականունով Օնիկը եղավ ֆիդային:

Լավ տիրապետելով ռազմարվեստի գործին, նա հետագայում ստացավ զինվորականի կոչում ու ծառայության անցավ Հայոց բանակում, առաջին անգամ ստեղծված կանոնավոր բանակում:

Աչքի ընկնելով իր ընդունակություններով ու գիտելիքներով, նա ժամանակի ընթացքում զբաղեցրեց որոշակի պաշտոններ, որից հետո շարունակեց ղեկավարել այնքան ժամանակ, մինչև որ Մոսկվայում ապրած իր բիզնեսսմեն միլիոնատեր եղբայրը օրերից մի օր զանգեց Մոսկվայից ու ասաց, որ նա պատրաստվի ավելի բարձր պաշտոն ստանձնելու, քանզի այդ ժամանակ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հանդիպել էր հայ գործարարների հետ եւ Օնիկի եղբորը նույնպես այնտեղ գտնվելով, «մեծ գումարի դիմաց, խնդրել էր» Սերժին, որ նա Օնիկին «մի լավ գործ տա»։

Համապատասխան զինվորական ակադեմիան ավարտելուց հետո Սերժը նրան առաջ քաշեց ու այդպես՝ մինչև մեր օրերը: Սակայն հետ նայենք Օնիկ Գասպարյանի անցած ճանապարհի մի մութ պատմությանը, որն այդպես էլ չբարձրաձայնեցին այն ժամանակվա իշխանությունները:

1992 թվականին Յուրի Խաչատուրովը նշանակվել էր ծառայության ՝ Տավուշի մոտոհրաձգային բրիգադի, առաջին և չորրորդ բանակային կորպուսների ձևավորմանը և կայացմանը, երկար տարիներ ղեկավարել է այդ զորամասերը, միավորումները եւ խմբավորումները:

Ռազմական գործողություններից մեկի ընթացքում, երբ հայկական կողմը հետ է շպրտում թշ նամու զորախմբերը, ազերիներից խլված բազմաթիվ զենք-զինամթերքը Օնիկը բերում է Իջևան ու թաքցնում Իջևանի երկաթգծի կայարանի տարածքում, ինչ որ մի հին, չօգտագործվող պահեստում ու խնամքով թաքցնում այն:

Որոշ ժամանակ հետո , երբ արդեն բավականին մոտ հարաբերությունների մեջ է լինում Յուրի Խաչատուրովի հետ, նրանք իրար հետ որոշում են վաճառել այդ զենք– զինամթերքը Հայաստանի Պաշտպանության նախարարությանը: ՊՆ–ի հետ գործարքը իրականացնելու ժամանակ Խաչատուրովը միջնորդ է հանդիսանում, իբր թե զենքը գնում են արտերկրից եւ ձևակերպման ժամանակ չեն կարողանում «փողը կիսել իրար մեջ», տարաձայնություններ են առաջանում ու նորից արագ ծածկում են ամեն ինչ և սառեցնում է գործարքը:

Հետագայում Իջևանի գնդի հրամանատար է նշանակվում Օնիկ Գասպարյանը եւ վաճառվում է այն ամենը ինչ կարող էր գումարի վերածվել: Սննդամթերքը՝ խանութներին, վառելիքաքսուկային ռեսուրսները տոննաներով վաճառում էին Վրաստանին, սակայն դրանով չէին բավարարվում, նա ստեղծում է մի դասակ, որը այն ժամանակ կոչում էր «դրոշակակիր դասակ» ու այդ դասակում ծառայում էին միայն նրանք՝ ում ծնողները ամսական 200 հազար դրամ էին փոխանցում Օնիկի հաշվեհամարին:

Մի էլիտար դասակ, ուր առողջարանային պայմաններում էին ապրում այդ էլիտար «զինվորները»։ Իսկ Օնիկի մտերիմ սպաներից կազմված մի խումբ զինվորականներ և սպաներ էլ օգտվում էին այդ գումարներից ու ժողովրդի մեջ տարածում Օնիկի մասին լեգենդներ, հերոսական պատմություններ ու այլն:

Ոմն «Քսուկ» մականվամբ, «Նեգր» Արկո մականվամբ, «Ֆիլ» մականվամբ սպաներ էլ ծախում էին այն ամենը, ինչ հնարավոր էր, բնականաբար՝ գնդի հրամանատարի իմացությամբ: Եվ սա դեռ ամեն ինչը չէ, ինչ մենք գիտենք Օնիկ Գասպարյանի բանակից թալանածի մասին այս երեսուն տարիների ընթացքում: Արդարադատությունը վերականգնելուն պես Օնիկ Գասպարյանն ու Յուրի Խաչատուրովը պետք է կա լանավորվեն ու դա տապարտվեն որպես ազգի դավաճաններ։

Оставьте комментарий