Պետության հանդեպ դավադրությունը շարունակվում է

Հայաստանի Բարձր դատարանում տեղի ունեցող աբսուրդի թատրոնը տեղավորվում է նախկին թալանչիների որդեգրած մարտավարության շրջանակում, այն է՝ ամեն հնարավոր ու անհնար միջոցներով հարամել ամեն ինչ այնպես, որ անհուսության վերջին ստադիայի հասցված ժողովուրդը պատրաստ լինի դաշինք կնքել անգամ սատանայի հետ՝ զուտ գոյաբանական խնդիր լուծելու համար։

Հիշեք սովի սպառնալիքները, պետական կառավարման համակարգում նախկին ռեժիմի մնացուկների սաբոտաժը, համավարակի դեմ պայքարի պատկերը լիովին աղավաղելը, պատերազմում դավաճանաբար պարտության հասցնելը, քաղաքացիական պայքարի ու կռիվների կոչերը, հարձակումը կառավարական շենքերի վրա, ժողովրդին վերջին խոսքով վիրավորելը և հարյուրավոր այլ տակտիկական լուծումները միտված էին կոտրել ժողովրդի տոկունությունը, վճռականությունն ու ապագայի հանդեպ հավատը։

Հիմա էլ, նույն կոնտեքստի շրջանակում, ուզում են վարկաբեկել ընդհանրապես ընտրությունների հետ կապված ամեն ինչ, նաև կոնկրետ հայտարարում են Ազգային ժողովում իրենց դեստրուկտիվ պահվածքով պետության թիվ մեկ մարմինը պարալիզացնելու վճռականության մասին։Նաև հիշեցնեմ, որ մարդկության պատմության մեջ հաջողված դավադրությունները չեն բացահայտվել (օրինակ՝ Քենեդու սպանությունը և շատ շատերը), իսկ չհաջողվածների դեպքում բոլոր դավադիրները վերացվել են (օրինակ՝ Թուրքիայում, և հարյուրավոր այլ)։

Չի եղել դեպք, երբ պետության հանդեպ դավադրություն իրականացրածները պարտվելուց հետո էլ թրփոշ ու տռզած՝ բարձրագույն պաշտոնների նստեն։ Պարոնայք երկրորդ շանս ստացած ազգընտիրներ, հեղափոխության հրամայականով՝ նրանց հարցերը պետք է լուծել մինչև մանդատ ստանալը, որպես պետության հանդեպ դավադրություն կազմակերպած, իրականացրած և պատրաստող հանցագործների։ Չհասնենք այն օրվան, երբ անճարությունից մեր գլխով տանք մեր իսկ պատվիրակած մուրճը։

Միքայել Միրիջանյան «Արահետ» պարբերականի գլխավոր խմբագիր

Оставьте комментарий