Սա է իրականությունը. Ահա թե ինչու Ալիևը նորից սկսեց էշ էշ դուրս տալ․ Նրանք նորից անցնում են հին, փորձված մեթոդներին ․․․ Դավիթ Ղամբարյանի կարևոր գրառումը

Դավիթ Ղամբարյանը գրել է.

Իլհամ Ալիևը միշտ էլ իրեն բնորոշ էշ էշ դուրս է տալիս այն ժամանակ, երբ դա ռուսներին է անհրաժեշտ լինում: Նշենք, թե ինչեր են տեղի ունեցել վերջին մի քանի օրերի ընթացքում: Եվրոպան ՀՀ-ին 2,6 միլիարդ եվրո է հատկացրել, ԱՄՆ-ի պետ քարտողարը զանգահարել է ՀՀ վարչապետ Փաշինյանին , Էմանուել Մակրոնը հայտնել է ՀՀ գալու իր մտադրության մասին, Զանգեզուրով նախատեսվող կոմունիկացիաներով շատ լուրջ սկսել են հետաքրքրվել Հնդկաստանը, Չինաստանը, իրանն ու մյուս կարևոր ու հզոր խաղացողները…

Սա նշանակում է, որ այս տարածաշրջանում ռուսական գործոնը աստիճանաբար 2-րդ պլան է մղվում: ՌԴ-ն չի կարող այդ բոլոր ուժերի հետ հաշվի չնստել, սակայն չի էլ ուզում իր դիրքերը զիջել, նաև չի համարձակվում բացահայտ առճակատման գնալ ՀՀ-ի հետ: Ահա, թե ինչու, կրկին անցել է իր հին, փորձված մեթոդներին, այն է ՀՀ-ին ադրբեջանի միջոցով ահաբեկելուն, այսինքն տեսեք, եթե մեր սապոկի տակ չլինեք, ալիևի կապերը կարձակենք և մինչ արևմուտքը օգնության հասնի, ալիևները Զանգեզուրում և Երևանում կլինեն:

Հակառակ դեպքում, եռակողմ հայտարարությունը ստորագրելուց մի քանի ամիս հետո ալիևները չէին հիշի Զանգեզուրի և Երևանի մասին իրենց հին ու անիմաստ մուղամը: Սա է իրականությունը: Միշտ էլ ՌԴ-ն այսպես է վարվում, երբ « դաշնակից» երկրին առաջարկելու լավ բան չի ունենում:

ՌԴ-ի համար դաշնակից, գործընկեր հասկացությունները սահմանափակվում են մենակ այս այս կամ այն երկրին իրեն ենթարկելով, եթե չի կարողանում , սկսում է սադրանքների դիմել… Սա էլ հերթական սադրանքներից մեկն է…

Оставьте комментарий