Սիրելի ժողովուրդ, մի՞թե սրանք մարսելու են իրենց 25 տարվա ազգակործան ոճիրները … Միքայել Միրիջանյան

Հեղափոխության ժամանակաշրջանում ազգադավների կողմից հնչեցրած մեղադրանքների մեջ ամենապատվավոր տեղը զբաղեցնում էին սադրիչ կոչերն ու վարկաբեկումները, թե տեսե՛ք-տեսեք, Նիկոլը եկել է հող հանձնելու։

Իսկ պատերազմից հետո թալանչիները սկսեցին Փաշինյանին մեղադրել, թե Ալիևի պահանջով ինչո՞ւ հողերը շուտափույթ չհանձնեց ու հազարավոր երեխաների գլուխ կերավ։ Կարծես թուրքը չէր հարձակվել։

Պարոնայք անպատիվներ, հիմա Ալիևը հայտարшրում է, թե Սյունիքը, Սևանն ու Երևանը իրենցն է։ Ի՞նչ եք կարծում, միգուցե՞ շուտափույթ հանձնենք հնարավոր մեծաքանակ զոհերից խուսափելու համար։

Գաղտնի փաստաթուղթ ազերիներին հանձնողը դատվում է դավաճանության հոդվածով, բա տասնամյակների ամենօրյա ազգադավ գործունեությունը մի իրավական ձևակերպում չի՞ գտնում, որ նույնիսկ պետական բարձրագույն պաշտոններ այլևս պետք է վայելեն։

Այս իրավիճակում արդարության հաստատման համար էլ ո՞ւմ վրա հույս դնենք։ Ճիշտ քայլեր չկատարելու դեպքում՝ այդ ապօրինի գույքն էլ կարող են հետ ստանալ, մտածե՞լ եք։

Միքայել Միրիջանյան «Արահետ» պարբերականի գլխավոր խմբագիր

Оставьте комментарий