Դորք Սահակյան. միակ հայը, որն արժանացել է Նոբելյան մրցանակի

Նոբելյան մրցանակն աշխարհի ամենահեղինակավոր մրցանակներից մեկն է, որը շնորհվում է արժեքավոր գիտական հայտնագործությունների, խաղաղության հաստատման, գրական գլուխգործոցներ ստեղծելու համար:

Իր գոյության երկար տարիների ընթացքում Նոբելյան մրցանակի թեկնածուներ դարձել են մոտ տասը հայ գրող, հասարակական գործիչ, գիտնական:

Այդ հայերից մեկը իտալաբնակ սենատոր և քիմիկոս-գիտնական Ջակոմո Չամիչյանն էր, ով XX դարի սկզբին չորս անգամ դարձել է մրցանակի թեկնածու:

Սակայն Նոբելյան մրցանակի դափնեկիր դարձել է միայն մեկը՝ ԱՄՆ-ում բնակվող մեծանուն հայ գիտնական Դորք Սահակյանը:

Ապագա կլիմայագետ Դորք Սահակյանը լույս աշխարհ է եկել 1954 թ. ամերիկյան Փենսիլվանիա նահանգում՝ Օսմանյան կայսրությունից փախուստի դիմած հայերի ընտանիքում: Մեծանալով նա որպես կյանքի գլխավոր նպատակ է ընտրել մեծ գիտնական դառնալը: Սկսել է ուսումնասիրել կլիմայական փոփոխությունները, գլոբալ տաքացման հիմնախնդիրները։

2004 թ. հերոսը ՄԱԿ-ի կլիմայական հարցերով մասնագետների խմբի ղեկավարի պատասխանատու պաշտոնն է ստանձնել: Դորքը ՄԱԿ-ի ամբիոնից է արել կլիմայական փոփոխությունների վտանգների մասին իր կարևորագույն չորս զեկույցներից երեքը:

Պրոֆեսոր Դորք Սահակյանը հայտնագործել է անցյալում Երկրի օդային ճնշումը հաշվարկելու տեխնիկան` հիմնված սառեցված հրաբխային լավայի պղպջակների չափի տարբերության վրա: Այդ հայտնագործությունն իր հերթին թույլ է տալիս մասնագետներին հետևել մեր մոլորակի եղանակային փոփոխություններին:

2007 թ. կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում իր ունեցած մեծ ավանդի համար Դորք Սահակյանը Նոբելյան պատվավոր մրցանակի է արժանացել: Այսօր մեծանուն գիտնականը շարունակում է ապրել ԱՄՆ-ում և դասավանդում է Կոլումբիայի համալսարանում:

Աղբյուրը positiveblog.am

Оставьте комментарий