Էդ, որ 6 ամիս մուննաթախառը մեղադրանքներ եք հնչեցնում՝ Արցախի կեսը տվեցին դավաճան իշխանությունները, հազարավոր զոհեր ունեցանք… պատասխանեք այս հարցին … Վասակ Դարբինյան

Վասակ Դարբինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Էդ՝ որ արդեն 6 ամիս է հնչեցնբւմ եք ռազմահայրենասիրական և մուննաթախառը մեղադրանքներ՝ ԱՀ-ի կեսը դավաճան իշխшնությունները տվեցին, 1000-ավոր զոհեր և 10.000 վիրավոր ունեցանք պատերազմում,- դո՛ւք ինչ էիք անելու, հարգելի՛ անդավաճան մեղադրողներ, եթե դուք լինեիք իշխանությունը:

Դե բնականաբար, դուք չէիք հանձնելու ոչ մի թիզ հող թշնամուն, ընդհակառակը, դուք առնվազն Ադրբեջանի կեսն էիք գրավելու, ոչնչացնելու էիք թուրք-ադրբեջանական բանակը, 1000-ավոր վարձկան ահաբեկիչներին զինաթափելու էիք և վերցնելու էիք գերի, բայրաքթարները և իսրայելական ԱԹՍ-ները որսալու էիք օդի մեջ, տանկերը վաղօրոք լարած թակարդներն էիք գցելու…

Մենակ թե չասեք, որ կшնխելու էիք պատերազմը: Ձեր բոլորի լուռ աջակցությամբ, ոչ մի թիզ հող չհանձնելու ձեր ցուցամոլական «հայրենասիրությամբ», խաղաղության և հաշտության ձգտումը պարտվողականություն որակելով՝ դուք արտաքին ճակատում պետությունը նպատակասլաց ընդառաջ եք տարել դեպի պատերազմ, իսկ ներքին ճակատում էլ հրել ու անդունդի եզրին եք հասցրել…

Ու վերջին պահին փախել եք իշխանությունից ու ձեր արածների համար պատասխանատվությունից: Ասվածը ձե՛ր մասին է, քոչարյանականներ և սերժիկականներ, հայրենասերի ու սրբի ձեր դիմակները հանեք։

Դուք կարող եք մոլորեցնել մենակ միամիտներին, ամենից անտեղյակներին և պատեհապաշտներին: Ներկայիս իշխանությունն ընդամենը ձեր արածների պատասխանատվության բեռն է ստանձնել, երբեմն նույնիսկ չհասկանալով, թե ինչ է անում, թե ինչ մղձավանջի մեջ է հայտնվել, և, այո, վերջապես՝ ձախողվելով:

Հ.Գ. Մեկնաբանությունների մեջ վիրավորական արտահայտությունները ու անկախ դրանց հասցեատերերի ով լինելը, միևնույն է կհեռացվեն: Խնդրում եմ անառողջ բանավեճ չծավալել ու թութակի ջանասիրությունով չկրկնել 1000 անգամ ասված խոսքերը:

Оставьте комментарий