«Հայրենիքի փրկիչներ», ներկայացումը վերջացել է, քաշեք վարագույրը … Լյովա Եղիազարյանի գրառումը Վազգեն Մանուկյանի և նրան սատարողների մասին

Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Խաղաղ պայմաններում մի գիշեր անգամ չկարողացաք Հրապարակում ձեր «դիրքերը» պահել: Հետո էլ ուզում եք, որ մենք հավատանք,թե դուք պատերազմի ժամանակ չեք լքել առաջնագիծը:

Առավոտյան նայում եմ Հանրապետության հրապարակից ռեպորտաժը։ Պարզվում է, որ երեկվա «աննկուն», «վճռական» անձանցից գիշերը մնացել են տաս-տասնհինգ հոգի։

Հասկանալի է, որ Վազգենը չէր կարող մնալ, քանզի տարիքով մարդ է, մի 10 հատ փոխան պետք է հագներ այս ցրտին, սակայն ուր էին շարժման մյուս ղեկավարները թե հեշտ է, հարսի քամակով փեսային լավություն անելը։

Հիշեցի 2008թվականի Ազատության հրապարակի մեր գիշերները, երբ ղեկավարությունը գիշերները մնում էր մեզ հետ և մենք ամենաքիչը հինգ հարյուր — հազար հոգով այնտեղ էինք։ «Հայրենիքի փրկիչներ», ներկայացումը վերջացել է, քաշեք վարագույրը և գնացեք տներով` ձեր հանդիսատեսն էլ է զզվել ձեզանից:

Оставьте комментарий