Քոչարյանը որոշում է կայացրել մանդատը վերցնել-չվերցնելու հարցում.

Hraparak.am-ը գրել է.

Սահմանադրական դատարանի վճիռը որոշակիություն մտցրեց քաղաքական դաշտում: Այլևս խորհրդարան անցած քաղաքական ուժերի ներկայացուցիչները չեն կարող ասել լրագրողներին՝ սպասեք, տեսնենք, թե ինչ է որոշում ՍԴ-ն: Պարզ է, որ արդեն երկու ընդդիմադիր դաշինքներն էլ գնում են խորհրդարան:

Մեր տեղեկություններով, հստակություն կա նաև գլխավոր հարցում, թե վերցնում է արդյոք մանդատը Ռոբերտ Քոչարյանը: Ճիշտ է «Հայաստան» դաշինքը դեռ Ազգային Ժողով անցած պատգամավորական կազմով չի հավաքվել՝ դա ծրագրել են անել այսօր՝ երկուշաբթի օրը, սակայն թիմում 2 տարբեր կարծիք կար այս հարցում. մի մասը պնդում էին, որ Ռոբերտ Քոչարյանը վերցնի մանդատը, մյուս մասը դեմ էին:

Ինքը՝ Ռ. Քոչարյանը մինչև վերջին օրերը տատանվում էր, բայց տեղեկացանք, որ այսօր թիմին հայտնելու է, որ չի վերցնում մանդատը: Ի դեպ, այս որոշումը զարմանք է առաջացրել իշխանական շրջանակներում:

Оставьте комментарий