Երկիր փրկողներիս տեսեք

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության նախկին պետ Սայաթ Շիրինյանը գրել է.

«ՍԴ որոշումը սպասելի էր, արտառոց ոչինչ էլ չի եղել։ Միգուցե ՍԴ-ն կարող էր, կամ պարտավոր էր ակնհայտ ընտրախախտումների վերաբերյալ արդարացի որոշում կայացնել, բայց դա արդեն հեքիաթների ժանրից է։
Հայաստանում ճգնաժամը հաղթահարված չէ, դավաճան ու ստորաքարշ լակոտակրատիան ժեխի օգնությամբ շարունակում է իր թրքահաճո քաղաքականությունը՝ ստորացնելով ՀԱՅԵՐԻ արժանապատվությունն ու ինքնասիրությունը։

Վտանգված է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, խախտված է ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը, թուրքը մեր տարածքում է, ավելին՝ սպանում է մեր զինվորներին հենց մեր տարածքում։
Անհրաժեշտ է փոխել պայքարի մարտավարությունը՝ փողոցով եկածը պետք է փողոցով էլ հեռանա։ Ժեխը չպետք է որոշի իմ ու Ձեր սերունդների ապագան, իմ և Ձեր երկրի, պետության, պետականության լինել չլինելու հարցը»:

«ՉԻ». Պահ-պահ-պահ: Մի հատ եկեք՝ հերթով գնանք: Էդ որ 2008-ին մարդկանց փողոցներում գնդակահարում էիք, ՍԴ-ն էլ նկարած թվերը՝ հաստատում, էն ժամանակ դա արդար էր, հիմա չէ՞:

Ասում եք՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, խախտված է ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը. բա որ այդքանը գիտեք, Տեր-Պետրոսյանը Քոչարյանին ուղեղն աշխատեցնելու շանս տվեց՝ հենց այս վիճակը կանխելու համար, հիմա որ Քոչարյանը քյալլեն տնկած, մի երկու մանդատի համար մտավ խաղի մեջ, ումի՞ց եք բողոքում: Կգնաք, կվերցնեք ձեր մանդատները, սուս ու փուս կոճակ կսեղմեք: Իսկ Հայաստանի տարածքային ամբողջականություն, պետականություն… իբր այդ ե՞րբ եք նման հարցերով մտահոգվել, որ հիմա հիշեցիք…

Իսկ ինչ վերաբերում է ժեխին. «ժեխ» հասկացությունը դուք եք ստեղծել: Որ 2004թ. ապրիլի 5-ին ժեխին հավաքել, քսի էիք տալիս ընդդիմության վրա, քարերով խփում, ջարդում, հիշում ե՞ք դա: Ձեր սիրելի ոստիկանապետ Թամամյան Հովիկի ու Բաբաքեխյան Կարենի աչալուրջ հսկողության ներքո: Ու այդ նույն ժեխին գործի դրեցիք ապրիլի 12-ին, մարտի 1-ին: Արժանապատվություն ունեցող ոստիկանը նույն պահին ուսադիրները կպոկեր, կասեր՝ էս ի՞նչ եք անում, էս ինչի՞ եք մեր ոստիկաններին հեղինակազրկում: Հը՞, գնդապետ Սայաթ Շիրինյան:

Ու այդ նույն ժեխին՝ անուններով էլ կարող ենք նշել, այս խորհրդարանական ընտրություններից առաջ հավաքում, ձեր «գեներալնի» միտինգին եք բերում, լցնում Հրապարակ: Արեշի ու Էրեբունու ինչքան կրիմինալ, վարկաբեկված, հայտնի ջարդարար ու ընտրակեղծարար կար, այդ օրը կամերաների առաջ տրտինգ էր տալիս: Որ սաղ Հայաստանն է դրանց ճանաչում: Այդ դեմքերը տեսնողը կյանքում ձեզ ձայն չէր տա: Այդ միտինգը ձեր պարտության վերջին խազն էր: 

Երկիր փրկողներիս տեսեք:

Оставьте комментарий