Հարց է առաջանում, թե Բարգավաճի ներկայացուցիչը ինչու է մեծ փողեր փոխանցում Լուսավոր Հայաստանի ղեկավարին…Ռեգինա Պրազյանի ուշագրավ գրառումը

Ռեգինա Պրազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Դեկտեմբերի 20-ին Մոսկվա քաղաքի «Дирижабль» ռեստորանում Էդմոն Մարուքյանը շաատ մեծ շուքով նշված ծննդյան արարողության է մասնակցել։ Վանաձորցի Սեյրան Հարությունյանի և Կոմսի քրոջ տղայի ծննդյան արարողությանը։

Իրեն վարչապետ պատկերացնող և Կարեն Կարապետյանի հետ Երազ թաղամասում կեղծամով հանդիպման գնացող պարոն Մարուքյանը դեկտեմբերի 20-ին չափազանց բարձր տրամադրություն է ունեցել և իր հովանավորյալի հետ ջերմ շփվել է թեկուզ և բարձր երաժշտության ներքո։

Ասում եմ հովանավորյալ, քանզի Կոմսի կողմից 2018 թվականի ընտրությունների ընթացքում Մարուքյան էդմոնին է փոխանցվել 150 հազար դոլար, իսկ Մարուքյանի եղբորից Վանաձորի քաղաքապետ ստեղծելու համար փոխանցել է 100 հազար դոլար։

Վստահ եմ, որ համապատասխան մարմինները ասածս ստուգելու հնարավորություն կունենան և կպարզեն, թե նախկինում Սերժի փեսա Միշիկի, իսկ այժմ վանաձորցի Կոմսի տարիներ շարունակ ֆինանսավորվող Մարուքյանը արդյո՞ք ընտրակաշառք չի բաժանել։

Ինձ չի թվում, որ ամբողջ գումարը վատնած լինի կեղծամ գնելու վրա։ Իմիջիայլոց Կոմսի եղբայրը՝ Սեյրանը Վանաձորի ԲՀԿ-ի մասնաճյուղի նախագահն է եղել ու այստեղ հարց է ծագում, թե ԲՀԿ-ի ներկայացուցիչը ինչու է հսկայական փողեր փոխանցում ԼՀԿ-ի ղեկավարին։ Ես գիտեի Միշիկի կնիկն է Մարուքյանը, սակայն պարզվեց, որ общяк-ինն է։

Ի դեպ նշեմ, որ նախորդ էջումս ժամանակին գրառում էի կատարել այս ռեստորանի հետ կապված ու նկարներ էի տեղադրել ՀՀ-ից ՌԴ ճողոպրած Գագիկ Բեգլարյանի, ով իր թայերի հետ միասին այդ ռեստորանում կեր ու խումի էր մասնակցում։ Իսկ Մարուքյան Էդմոնի պահով լոկ կասեմ, որ երրորդ ճանապարհդ չգիտեինք, որ ԲՀԿ-ի փողոտ ձյաձյաների հաստաղիք է տանում ճստո!!!

#դու_ էս_ինչ_ շուտ_պալիտ_ էղար_Էդմոնդո:

Оставьте комментарий