Արտակ Սերգոյանը գրել է.
Տիկին, ես ՀԱՅ եմ, ՀԱՅ են իմ պես հարյուր հազարավորները, ովքեր սատարում են Նիկոլ Փաշինյանին: ՀԱՅ ենք, ու ասեմ ավելին՝ հայալեզու ՀԱՅ ենք: Դու ես թուրք, իսկ ամուսինդ և նրա միլիոնները կիսողները՝ թուրք ասկյարներ:

Ասե՞մ խի եք ասկյար… Երբ ազատամարտիկը և հայ զինվորը վիրավոր էր և կարիքավոր, դուք ձեր անգլիական ոճով վիլլան էիք կառուցում ու պճնամոլ պարմանուհու նման ցուցադրում էիք ձեր տան ներսի ճոխ ունեցվածքը, որը ձեր ամուսինը գողացել էր զինվորից ու սպայից, էն զինվորից և սպայից , ում որդին կամ կինը անգամ հազար դրամ չուներ, որ 1 շոր գներ հագներ, ի տարբերությումն ձեր հազարավոր դոլարներ արժեցող զգեստների:
Իսկ մեր պես հայերը, ում դուք կոչում եք թուրքալեզու, ամեն մեկս իր աշխատավարձից մի չնչին մաս մեծ սիրով հատկացնում էր հայրենիքի պաշտպանին և սրտով հավատում, որ մի օր գալու է պահը, երբ որ հայրենիքի պաշտպանը ապրելու է բարեկեցիկ և ապահով կյանքով: Այժմ ես հավատում եմ, որ գալու է արժանապատիվ հասարակություն ունենալու պահը:

Ձեր տեսակը այլևս երբեք արյունոտ փողերով ձրիակերի պես չի կարողանալու ապրել: Ցինիկությանը վերջ տվեք, գնացեք հանգիստ վեր ընկեք տեղներդ, մինչ դատարանում կապացուցեք՝ որտեղից ձեզ մի քանի մլն դոլլար արժեցող դղյակը:
Հ.գ Ձեր երեսից ամոթն էլ է թողել արտագաղթել այս երկրից: Հանցագործ թալանչիներ: