Հայ ազգն ամուր կանգնած է վարչապետ Փաշինյանի կողքին և ամեն ինչ անելու ենք, որ դուք… Արսեն Արշակյանի կոշտ պատասխանը Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը

Արսեն Արշակյանն իր էջում գրել է.

Երեկ Էդուարդ Շարմազանովը «փայլել է իր հանճարեղությունով » հայտարարելով`«ՀՀԿ-ն տվյալ պահին իշխանության չի ձգտում»։ Ես միշտ էլ ասել եմ,որ նույն անմեղսունակը առանց իր քաղաքական պապայի ավելի է նշում իր կոլբայի մեջ աճեցրած, անհեռատես, անգրագետ, փնթի լինելու փաստը:

Թավշյա Հեղափոխությունից հետո ձեր միակ ցանկությունը ռևանշի հասնելն է մնում: Այ ողորմելի ուխեղձ, հտպիտ գոյացություններ դուք տենց էլ չհասկացաք, որ հայ ազգը ձեզ մերժել է մեկընդմիշտ և ձեր յուրաքանչյուր բարբաջանք աշխատելու է ձեր իսկ դեմ:

Հայ ազգը թքած ունի ձեր և ձեր մետաստազների վրա, որոնք այժմ էլ պատրաստ են նոր пճրագործության գնալ` հանուն գումարի, աթոռի: Այն, որ զուրկ եք մտածելու կարողությունից, բանականությունից դա հասկանալի է, իսկ մենք ձեր գնահատականը նույնպես մի անգամ կտանք, երբ գնանք արտահերթ ընտրությունների:Դուք սարսափում եք դրանից, քանզի չեք կարողանալու հաղթահարել անգամ նվազագույն շեմը: Կրկին սափրագլուխ, մանկլավիիկ Աշոտյանը իր տափակ համեմատությունը կանի` Այդ իրավիճակը համեմատելով Եվրատեսիլի հետ: Հայ ազգը ամուր կանգնած է Նիկոլ Փաշինյանի կողքին և ամեն բան անելու ենք, որ դուք `շնш բարո դուսպր ծուկներդ, պատասխան տաք օրենքի առջև ողջ խստությամբ: Ձեր պրիմիտիվ կեղծիքներին միայն ձեր մանկլավիկները կհավատան:

Հ.Գ. Ձեր մեջի թարախը էնքան շատ է,որ մի օր ինքներդ խեղդվելու եք ձեր թույնից, իսկ հայ ազգը միշտ սթափ և իմաստուն է ու ձեր նման խրթվիլակների վերադարձը չի թողնի: Համակերպվեք, որ այլևս մենք ենք որոշում քաղաքական զարգացումները ու ոնց կասեր անփառունակ Սերժը `ինչքան կուզենք, այնքն կխփենք…

Оставьте комментарий