Շատ չի անցել՝ 3 տարի։ Շատ լավ հիշում եմ բոլորին և ամեն ինչ։ Ստաբիլ վախենում էիք մի բան խոսելուց … Ռեժիսոր Արտյոմ Հակոբյանի հիշեցումները

Ռեժիսոր, պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանն իր էջում գրառում է կատարել.

Ենթադրենք դրանք հետ գան՝ վայելելու են իրենց թալանածն ու նորը թալանեն, իսկ դուք էլ մնալու եք ձեր կոտրած տաշտակների առջև, ու նորից, ձեններդ կտրած ապրեք ձեր մոխրագույն ու անմիտ կյանքը։

Շատ չի անցել՝ երեք տարի։ Ես Շատ լավ հիշում եմ բոլորին ու ամեն ինչ։ Երբ դեռ վրաներովդ ոնց ցանկանում անցնում էին նախկինները՝ դուք էլ խելոք տանում էիք էդ ամեն ինչը, քանզի ճար չունեիք։ Ստաբիլ վախենում էիք մի բան խոսելուց, որովհետև բոլորի բերանը փակում էին դաժանաբար։

Այսօր բոլորդ քննադատո՞ղ եք դարձել, բոլորիդ քաջության level — ը up — է եղել։ Ամեն ինչ, ամեն ժամ ու ամեն րոպե քննադատում եք, որովհետև այլևս քննադատության համար էլ պատժող չկա։ Քանզի ամեն ինչ հիմա տեղ է հասնում։

Քանզի ամեն քննադատության համար հիմա մարդ չեն գողանում, տանում ահաբեկում ու որոշ դեպքերում ետ բերում, որոշներում էլ կործանում։ Ձեզ տարիներով սարքել են այսնիսին՝ անգիտակից ու անմիտ, որ իրենք ինչ ուզեն՝ անեն։

Ախր, որ (ենթադրենք) դրանք հետ գան՝ վայելելու են իրենց թալանածը և նորը թալանեն, իսկ դուք էլ մնալու եք ձեր կոտրած տաշտակների առջև, և նորից, ձեններդ կտրած ապրեք ձեր մոխրագույն ու անմիտ կյանքը։

Հ.Գ. Ամեն դեպքում՝ հնին վերադարձ չի լինելու։ Հույս Չունենաք։ Ռեժիսոր, պրոդյուսեր Արտյոմ Հակոբյան

Оставьте комментарий