Քոչարյանի աջակից լինելը ախտանիշ ա: Չի կարող նորմալ մարդը լինել Քոչարյանի աջակից … Նարեկ Սարգսյան

Նարեկ Սարգսյանն իր էջում գրել է.

Ռոբերտ Քոչարյանի աջակից լինելը ախտանիշ է: Նախ դա անբարոյականության ու սուտասանության ախտանիշ է: Նվազագույնը տգիտության և աբիժնիկության ախտանիշ է: Չի կարող գիտակից մարդը լինել Ռոբերտ Քոչարյանի աջակից: Քոչարյանը մարդասպան է:

Քոչարյանի թիկնապահները զուգարանում մարդ են սպանել: Ռոբերտ Քոչարյանը նախագահության օրոք աղքատ մարդուց վերածվել է մուլտիմիլիոնատիրոջ: Ռոբերտ Քոչարյանը կրակել է ժողովրդի վրա: Քոչարյանը պատասխանատու է Հոկտեմբերի 27-ի համար: Չի կարող նորմալ անձը լինել մարդասպանի աջակից:

Կասկած չունեմ, որ քոչարյանական ավազակախումբը շամպայնով է նշել պատերազմում Հայաստանի պարտությունը: Իրենք թքած ունեն Ղարաբաղի վրա էլ, Հայաստանիի վրա էլ: Իրենց հետաքրքրում է լոկ իշխանություն ու փող: ՀՀ-ի պարտությունը իրենց համար լավագույն բանն էր, քանզի հուսահատված ազգը, որի ցավը այնքան մեծ է, որ մոռացել ա Հոկտեմբերի քսանյոթ, Մարտի 1 — լավագույն պայմանն ա նոր տեռորի, և իշխանության բռնազավթման ու հարստահարման համար:

Ով չգիտի, թող իմանա: ՀՀ-ում բոլորն են սգի մեջ ու էս սուգը չափազանց երկար է տևելու: Բացառություն են միայն Ռոբերտ Քոչարյանը և նրան շրջապատող ավազակախումբը: Բայց թող շատ չուրախանան: Մեր ազգը, ի տարբերություն «քաղաքագետ» կոչվողների, շատ հիանալի է տարբերվում թացը չորից:

Եվ պատահական չի, որ ինչքան էլ մեծ լինի զայրույթը ներկա իշխանության կործանարար արկածախնդրության վրա, ազգի զգալի մասը չափազանց զգոն է ու թույլ չի տալու, որ մարդшսպանները ձեռքը մեկնեն իշխանությանը: Համոզված եմ, որ դա միակ պատճառն է, որ իշխանության հանդեպ մեծ ընդվզում չկա:

Եթե Քոչարյանը և մյուս մարդասպանները բանտերում լինեին, գողոնը՝ վերադարձված և տեռորի վտանգ չլիներ, ապա ներկա իշխանությունը արկածախնդրության դիմելուց հետո իշխանությունը մի օր ավել պահելու հնարավորություն չէին ունենա:

Оставьте комментарий